«Ասեք, որ ամեն ինչում մեղավոր են Փաշինյանն ու Արևմուտքը». Meduza-ն գաղտնազերծել է Կրեմլի ուղեցույցը լրատամիջոցների համար

Ռուսական Meduza ընդդիմադիր կայքի տրամադրության տակ է հայտնվել ուղեցույց, որը սեպտեմբերի 19-ին ՌԴ նախագահականից ուղարկել են պետական ու Կրեմլի քարոզչությանը ծառայող այլ ԶԼՄ-ների աշխատակիցներին։ Ուղերձում Կրեմլը խորհուրդ է տալիս Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման մեջ մեղադրել Հայաստանին և Արևմտյան երկրներին։ Շեշտը պետք է դրվի այն փաստի վրա, որ «Հայաստանի ղեկավարությունը ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ», և որպես այս թեզի հաստատում՝ Վլադիմիր Պուտինի աշխատակազմը խորհուրդ է տալիս մեջբերել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում արած հայտարարությունները։ «Ամենայն հավանականությամբ, Հայաստանի վարչապետին այս հայտարարությունը դրդել են արևմտյան «գործընկերները», որոնք պետք է հետևանքների պատասխանատվությունը ամբողջությամբ կիսեն նրա հետ։ Հայաստանի ղեկավարության որոշումը, որն ինքնին արմատապես փոխեց Ղարաբաղի կարգավիճակը, ազդանշան դարձավ Ադրբեջանի գործելու համար, այժմ Բաքուն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ընկալում է՝ որպես իր սեփականը»,- ասվում է ձեռնարկի տեքստում։ Կրեմլում խորհուրդ են տալիս ռուս խաղաղապահներին բնութագրել՝ որպես դիտորդների։ Բացի այդ՝ իշխանամետ ԶԼՄ-ներին էլ հորդոր կա՝ պատմել այն մասին, թե ինչպես են խաղաղապահներն օգնում «խաղաղ բնակչության տարհանման հարցում»։ Մասնավորապես, խորհուրդ են տալիս նշել, որ մարդիկ «ապաստան» են գտնում ուղղափառ եկեղեցում, որը գտնվում է ռուսական խաղաղապահ զորախմբի բազայում։ Ըստ Meduza-ի՝ այս ամենը ԶԼՄ-ները արդեն իսկ ակտիվորեն կիրառում են։

«Պետք է ազգովի կարողանանք զանազանել մնայունը ժամանակավորից»․ Հրանտ Խաչատրյան
4601:06
«Այս մարդիկ էին, որ իրենց նետեցին հայրենի երկրի ազատագրության և բանակի ստեղծման գործին»․ Արա Պողոսյան
5600:12
«Իշխանությունն այդպես էլ չհրապարակեց զոհված հերոս տղաների ստույգ թիվն ու անունները»․ Նաիրա Մարգարյան
62Երեկ, 23:30
«Ֆիլմի էն հերոսին ասեք Երևանի «Դավիթ Բեկ» պողոտայի նաֆսը հանի․ ամեն օր ավտովթար է»․ Տիգրան Դավուդյան
85Երեկ, 21:42
«Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա»․ Անահիտ Ավանեսյան
84Երեկ, 20:30
«Արեգնազ Մանուկյանի կալանքը մեկ ամսով երկարացվեց»․ Տաթևիկ Սողոյան (տեսանյութ)
87Երեկ, 19:54
«Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարացվեց 3 ամսով»․ Արամ Օրբելյան (տեսանյութ)
79Երեկ, 19:36
«Ինչո՞ւ է աշխարհը մեր միջից ընտրում ականավորներին, իսկ մենք՝ ամենանողկալի երևույթներին»․ Արթուր Դանիելյան
95Երեկ, 17:54