«Զանգվածային զոհերի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը». Փաշինյան

«ՊԲ ստորաբաժանումները շարունակում են գտնվել այն տեղերում, որտեղ գտնվել են հրադադարի հաստատման պահին: Այսօր, ցավոք, մի միջադեպ է տեղի ունեցել Ստեփանակերտի մոտ: Ընդհանուր առմամբ, հրադադարի ռեժիմը պահպանվում է: Կան կոմունիկացիոն բարդություններ՝ դեպի Մարտակերտ և Մարտունի տանող ճանապարհներին: Զանգվածային զոհերի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, պաշտոնական լրահոսով ինչ տրվել է, դա է ճշմարտությունը, մնացյալը ճիշտ չեն, ստուգված չեն:
Լեռնային Ղարաբաղում ստեղծված քննարկումներին ՀՀ-ն ոչ մի մասնակցություն չի ունեցել: Մենք միայն տեղյակ ենք եղել գործընթացներից, բայց որևէ մասնակցություն չենք ունեցել: Ես միայն իմ տարակուսանքն եմ հայտնել ՀՀ զինված ուժերը ԼՂ-ից դուրս բերելու մասին, այն պարագայում, երբ ՀՀ-ն ԼՂ-ում բանակ չունի: Բանակցությունների պրոցեսը տարել են ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիիիչները ԼՂ ներկայացուցիչների հետ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
9515:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
12012:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
13209:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
322Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
219Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
54301.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
42031.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
49630.10.2026, 10:36