«Դաշնակիցները, որոնց վրա հույս ենք դրել, հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել»․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որտեղ, մասնավորապես, ասել է հետևյալը․ «ՀՀ-ն իր դաշնակցային պարտավորություններից երբեք չի հրաժարվել ու չի դավաճանել դաշնակիցներին, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ այն դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ հույս ենք դրել, մեր խոցելիությունները ի ցույց դնելու ու հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել։ Կոչ ենք անում ու հորդորում մեր գործընկերներին՝ հարգել մեր պետությունն ու ինքնիշխանությունը, ու մեր վճռական կամքն ենք արտահայտում՝ ուժեղացնելու մեր պետականությունը, ինքնիշխանությունը, արտաքին ու ներքին անվտանգությունը։ Միջազգային հանրությանը կոչ ենք անում անսասան աջակցություն հայտնել ՀՀ անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը։ Ձեռնարկելու ենք բոլոր միջոցները՝ մեր անկախությունը պաշտպանելու համար։ Անհրաժեշտ է վերափոխել, լրացնել, հարստացնել ՀՀ արտաքին ու ներքին անվտանգության գործիքները՝ համագործակցելով փոխշահավետ քայլերի պատրաստ բոլոր գործընկերների հետ»։ Նա նշել է, որ ՀԱՊԿ ու հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն ՀՀ արտաքին անվտանգությունն ապահովելու համար և որ որոշումը որևէ կերպ ուղղված չէ ՀԱՊԿ-ի ու ՌԴ-ի դեմ, դա բխում է մեր արտաքին անվտանգության շահերից։

«Քաղաքական մանիպուլյացիայի կարևոր գործիքներից մեկը «հակադարձ հոգեբանությունն» է». Արմեն Հովասափյան
908:48
«Շահի աշխարհում հայերս «արժեք», «քաղաքակրթություն» ասելով կարծում ենք՝ հնարավոր է ապահովել հարատևում». Արա Պողոսյան
9203:06
«Որևէ տարածքի նկատմամբ փաստացի վերահսկողությունը չի կարող փոխել այնտեղ գտնվող մշակութային ժառանգության ազգային, պատմական ինքնությունը». ԱԺԲ
9102:06
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել իր նախկին մամուլի քարտուղար Յուլիա Մենդելի նկատմամբ
18900:18
«Իրանը Օմանում կայանալիք հանդիպման ժամանակ կներկայացնի Հորմուզի նեղուցով անցնող նոր երթուղի». Արաղչի
216Երեկ, 21:18
«Թրամփը մեծացնում է Կոնգրեսի ընտրություններում ընտրողների մասնակցության մակարդակը». #CBS
202Երեկ, 20:18
«Թրամփը դա քննարկել է հենց Պուտինի հետ՝ Ուիտկոֆֆի ու Քուշների միջոցով». Հակոբ Բադալյան
127Երեկ, 19:06
«Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի արտադրության վրա հարձակումները». Թրամփ
239Երեկ, 18:18