Արցախի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր ՆԳՆ ղեկավար կազմի հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, տվել մի շարք հանձնարարականներ և ցուցումներ՝ դեպի ՀՀ քաղաքացիների անվտանգ երթևեկը կազմակերպելու, ինչպես նաև Արցախում գտնվող մեր հայրենակիցների ներքին անվտանգության, ճանապարհային երթևեկության և հասարակական կարգի պահպանման ուղղությամբ։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներով մարդկանց մեծաքանակ հոսքը դեպի Հայաստանի Հանրապետություն՝ առաջացրել է խցանումներ։
Այդ իսկ պատճառով, հորդորում ենք՝ խուճապի չմատնվել և չշտապել՝ Արցախը Հայաստանին կապող միջանցքը չծանրաբեռնելու համար։
Բնակչության տեղափոխումը կատարվում է փուլային տարբերակով, որի համար սահմանված ժամկետներ չկան։ Գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև ամբողջությամբ չապահովեն ՀՀ ուղևորվելու ցանկություն ունեցող քաղաքացիների տեղափոխումը։
ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը շարունակում է իր առաքելությունը, իրականացնելով զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների, ինչպես նաև դեռևս անհայտ համարվող մեր հայրենակիցների որոնողափրկարարական աշխատանքները։
Այս ուղղությամբ կատարված աշխատանքները նախագահին ներկայացրել է ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը։
Օպերատիվ շտաբի թեժ գիծ- 047 957551

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
9015:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
11512:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
12709:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
315Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
217Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
54001.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
41931.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
49430.10.2026, 10:36