Ռաիսին և Պուտինը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը հեռախոսով մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ։
«Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվում է, ՌԴ ղեկավարը տեղեկացրել է ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին, այդ թվում՝ խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրման, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանության մասին։
Նշվում է, որ Ռուսաստանի և Իրանի նախագահները «ընդգծել են բոլոր հարցերը բացառապես խաղաղ, քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու կարևորությունը»։
Պուտինն ու Ռաիսին աջակցել են 3+3 հարթակի ակտիվացմանը. «Երկկողմ շահագրգռվածություն է արտահայտվել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Իրան և Թուրքիա) աշխատանքների ակտիվացման ուղղությամբ»,- ասված է իրանական կողմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Զրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
8615:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
11112:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
12509:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
308Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
216Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
53601.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
41831.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
49330.10.2026, 10:36