Հայաստանը որոշել է ՀԱՊԿ-ում դեսպան չնշանակել

ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովին հետ կանչելուց հետո պաշտոնական Երևանը որոշում է կայացրել նրան այդ պաշտոնում փոխարինող չնշանակել։ «ֆակտոր»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀԱՊԿ-ում դեսպանի պաշտոնը թափուր կմնա։
Վիկտոր Բիյագովը ՀԱՊԿ-ում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից հետ կանչվեց սեպտեմբերի 5-ին և նշանակվեց Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ ԱԳՆ-ից ՀԱՊԿ-ում դեսպան չնշանակելու տեղեկությունը չեն մեկնաբանում։
Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից հայկական կողմի դժգոհությունը հրապարակային դրսևորվեց ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայից հետո, երբ ՌԴ-ն և ՀԱՊԿ-ն անպատասխան թողեցին իրենց պայմանագրային պարտավորությունները կատարելու և Հայաստանին անվտանգային աջակցություն ցույց տալու պաշտոնական Երևանի գրավոր դիմումները։
Առկա դժգոհությունն էլ ավելի սրվեց Լաչինի միջանցքի փակումից, նաև՝ Արցախի նկատմամբ վերջին հարձակումից հետո։ Ու թեև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողվի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը երեկ ասել էր՝ չենք կարծում, որ այս պահին ՀԱՊԿ-ից հրատապ դուրս գալը մեզ ինչ-որ օգուտ կբերի, այդուհանդերձ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ խոստովանեց՝ արտաքին անվտանգության համակարգերը, որոնցում ներգրավված է Հայաստանը, արդյունավետ չեն։
Այս լարվածության ֆոնին՝ ռազմավարական դաշնակից համարվող երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաները դիվանագիտական բառապաշարը մի կողմ թողած փոխադարձ վիրավորանքներ և մեղադրանքներ են հնչեցնում միմյանց հասցեին։
Երեկ էլ հայտնի դարձավ, որ Հայաստանի Ազգային ժողովը պատրաստվում է առաջիկա քառօրյայի ընթացքում վավերացնել Հռոմի ստատուտը, որի առնչությամբ ռուսական կողմը տարբեր առիթներով քննադատություն է հնչեցնում։
Ի դեպ, իշխանական տարբեր պաշտոնյաներ պնդում են, որ այն վավերացնելու են առանց վերապահումների, ինչն ըստ, փորձագիտական շրջանակներից հնչող գնահատականների, նշանակում է՝ եթե ՌԴ նախագահը այցելի Հռոմի կանոնադրությունը վավերացրած երկիր, ապա պետք է ձերբակալվի։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր Հաագայի միջազգային քրեական դատարանը տվել էր դեռ այս տարվա մարտին, գրում է աղբյուրը։

Կադրեր՝ Գագիկ Խաչատրյանի առանձնատան խուզարկությունից (տեսանյութ)
58609.09.2026, 15:06
ԹՐԻՓՓ-ի հիմնական փաստաթղթերը
104409.09.2026, 15:01
«44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3833 անձ, անհայտ է 191 անձի գտնվելու վայրը»․ ՔԿ
68108.09.2026, 11:48
«Տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը»․ ԱՆ
68508.09.2026, 11:18
«Խստորեն դատապարտում ենք Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը». Մայր Աթոռ
52807.09.2026, 13:36
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում
61106.09.2026, 19:18
Մարտի 1-ի գործով քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբ
78504.09.2026, 17:06
Պահանջվում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից բռնագանձել 20-ից ավելի գույքեր, շուրջ 230 միլիոն դրամ
77104.09.2026, 13:30