Լավրովը Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ է տվել հիշել այն երկրների աննախանձելի ճակատագիրը, որոնք հույսը դրել են ԱՄՆ-ի վրա

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ է տվել հիշել այն երկրների աննախանձելի ճակատագիրը, որոնք հույսը դրել են ԱՄՆ-ի վրա։ Պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է պատահել, որ Հայաստանը կորցնի Ռուսաստանը, նա նշեց, որ Երևանում մի քանի առաջատար քաղաքական գործիչներ ցանկանում են նման սցենար և նայում են դեպի Արևմուտք։ «Գիտեք, այնտեղ շատ մարդիկ կան, ովքեր ցանկանում են կորցնել Ռուսաստանը և նոր ընկերներ ձեռք բերել», - ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է նախարարը։
«Եթե նրանք հույսները կապում են ԱՄՆ-ի հետ, ինչը բխում է Հայաստանի իշխանության շատ ներկայացուցիչների հայտարարություններից, ապա լավ կլիներ, որ ուսումնասիրեին ժամանակակից պատմությունը, թե ինչպես է ԱՄՆ վարվել նրանց հետ, ում ցանկացել է առնել իր թևի տակ և ինչպես է առաջ տարել իր աշխարհաքաղաքական շահերը՝ ամերիկյան ափերից հեռու տարածաշրջաններում։ Բոլոր այդ մարդկանց ճակատագրերը նախանձի տեղիք բոլորովին չեն տալիս»,- ասել է Լավրովը։
Նա ընդգծել է, որ ամեն դեպքում աշխարհաքաղաքական առումով չի կարելի անտեսել Ռուսաստանի Դաշնության շահերն Անդրկովկասում։ «Պատմականորեն, աշխարհագրորեն, աշխարհաքաղաքական առումով անհնար է կորցնել Ռուսաստանը՝ Անդրկովկասում նրա շահերն ամբողջությամբ անտեսելու իմաստով,- ասաց ռուսական դիվանագիտության ղեկավարը։- Բայց Երևանում որոշ առաջնորդներ նման հույսեր են կապում, և այդ մասին ուղղակիորեն խոսում են »։ Լավրովը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նմանատիպ միտք է հնչել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթում, ով հայտարարել է, որ «անհրաժեշտ է փոխլրացնել ձախողված դաշինքները, որոնց վրա Հայաստանը հույսը դնում էր իր անվտանգության ապահովման առումով, և ընդլայնել գործընկերների շրջանակը, որոնք կապահովեն այս անվտանգությունը»։
Երևանից վերջին հայտարարությունների մասին
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ անկախության մասին Փաշինյանի՝ սեպտեմբերի 24-ի ուղերձը անընդունելի հարձակումներ է պարունակում Ռուսաստանի Դաշնության դեմ և հարուցում է Մոսկվայի մերժումը։ Ինչպես ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն, Հայաստանի կառավարության ղեկավարը, փաստորեն, խոստովանել է, որ այս ամբողջ ընթացքում հանրապետությունը միտումնավոր պատրաստվում էր Ռուսաստանից երես թեքելուն։

«Արարատցեմենտի» դեմ հաղորդում է ներկայացվել քննչական մարմնին
131Երեկ, 15:42
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
139Երեկ, 13:12
Ոստիկանությունը՝ Գյումրիում տեղի ունեցած միջադեպի մասին
133Երեկ, 13:00
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու մեջ
141Երեկ, 11:00
Մաhացած Հայկ Հարությունյանի վերաբերյալ քրեական վարույթը վերադարձվել է նախաքննական մարմին՝ մեղադրական եզրակացությամբ ավարտելու
21814.07.2026, 12:02
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մակրոնին
66714.07.2026, 11:24
«Զգուշացե՛ք կեղծ առաջարկներից»․ ՆԳՆ
30413.07.2026, 16:18
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
29913.07.2026, 16:06