«Արդյո՞ք կա աշխարհում մեկը, ով հավատում է Ադրբեջանի այս հերթական կեղծ խոսույթին»․ Էդմոն Մարուքյանը` Հաջիևի հայտարարության մասին

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հնչեցրած հայտարարությանը, թե մարդիկ ազատորեն են լքում ԼՂ-ն:
Մարուքյանը գրել է. «Deutsche Welle-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահի օգնականը պնդում է, թե մարդիկ Լեռնային Ղարաբաղը լքում են ազատորեն: Ես ցանկանում եմ հասկանալ՝ արդյոք կա աշխարհում մեկը, ով հավատում է Ադրբեջանի այս հերթական կեղծ խոսույթին:
Մարդիկ հեռանում են, որովհետև նրանց վրա հարձակվում են ադրբեջանցի զինվորականները։
Մարդիկ հեռանում են, որովհետև իրենց քաղաքներն ու գյուղերն օկուպացված են Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից:
Մարդիկ հեռանում են, որովհետև ո´չ միջազգային հանրությունը, ո´չ Ադրբեջանը չեն երաշխավորում նրանց իրավունքներն ու անվտանգությունը:
Մարդիկ հեռանում են, որովհետև 10 ամիս շարունակ Ադրբեջանը 120 000 մարդու, ներառյալ 30 000 երեխայի, պահում էր շրջափակման մեջ և սովամահ անում՝ իր էթնիկ զտման քաղաքականության շրջանակներում:
Մարդիկ հեռանում են, որովետև որևէ մեկը չի պատժվել 2016-2020 թթ. Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների համար, և երաշխիք չկա, որ մարդկանց գլխատողներն ազատորեն չեն շրջի այս տարածքներով՝ նոր զոհերի գլխատելու համար:
Հուսով եմ՝ հիմա առավել քան հասկանալի է, թե ինչու են մարդիկ հեռանում»:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
8615:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
11112:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
12509:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
308Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
216Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
53601.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
41831.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
49330.10.2026, 10:36