«Սամանտա Փաուերը Վարդանյանի առևանգման օրն Ադրբեջանում էր՝ զրո արձագանք»․ Ռ․ Հայրապետյան․ «Հրապարակ»
![]() 1270 Շաբաթ, 30 սեպտեմբերի, 2023 թ., 10:18 «Հրապարակ»-ը զրուցել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանի հետ: - Դուք գերիների հարցերով եք զբաղվում, այս օրերին ադրբեջանցիներն առևանգում են սահմանն անցնող մարդկանց։ Ի՞նչ պետք է անեն իշխանությունները: - Այս պահին, որ առավելագույնս կարող է ՄԻԵԴ-ի կողմից արվել, դա Ռուբեն Վարդանյանի կյանքի իրավունքի ապահովումն է, ինչպես մնացյալ դեպքերում: Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն իր ասուլիսի ժամանակ հանգամանալից խոսել է Բաքվի բանտերում պահվող գերիների, հայ ռազմագերիների խայտառակ խոշտանգումների մասին, իսկ Ռուբեն Վարդանյանը պատահական անձ չէ՝ ո՛չ նախկին պաշտոնով, ո՛չ էլ, առավել ևս՝ որպես անհատ: Կա տենդենց, որ Ադրբեջանն առհասարակ չի կատարում ՄԻԵԴ որոշումները: Դրա վառ վկայությունը Լաչինի միջանցքի փակ մնալն էր: Հաագայի դատարանի վճիռը ևս Ադրբեջանը չկատարեց։ Այնպես որ՝ Ադրբեջանն իր վարքագծով ցույց է տալիս, որ խորապես թքած ունի միջազգային դատական ատյանների բոլոր որոշումների վրա: Միջազգային ատյաններն էլ, ինչքանով հասկանում եմ, լուռ հանդուրժում են Ադրբեջանի արհամարհական քաղաքականությունը: ՄԻԵԴ-ի կայացրած միջանկյալ միջոցներով հնարավոր է ենթադրել, որ գոնե առնվազն առաջիկա 4 ամիսների ընթացքում Վարդանյանի կյանքին վտանգ չի սպառնա: Ինչ վերաբերում է վերջինիս Հայաստան վերադարձնելուն, ապա դա բացառապես կախված է ՀՀ իշխանությունների քաղաքական կամքից: Ինչու չէ՝ նաև արքայազն Չարլզի կամքից, ով մտերիմ է Ադրբեջանի հետ: Սամանտա Փաուերը Ռուբեն Վարդանյանի առևանգման օրն Ադրբեջանում է եղել: Զրո արձագանք նրա կողմից՝ այն պարագայում, երբ նույն Սամանտա Փաուերը Ռուբեն Վարդանյանի «Ավրորա» մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ է: Սա այն ամենն է, ինչը կարող ենք իմանալ այսօր միջազգային արձագանքի մասին։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12
