Վարշավայում հարյուրհազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցի

Լեհաստանում հոկտեմբերի 1-ին, կիրակի օրը, խորհրդարանական ընտրություններից երկու շաբաթ առաջ, հարյուր հազարավոր մարդիկ հավաքվել էին Վարշավայում՝ ցույց տալու համար իրենց դժգոհությունն ընդդեմ իշխող աջակողմյան «Իրավունք և արդարություն» կուսակցության (PiS):
Երթի նախաձեռնողն ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Քաղաքացիական պլատֆորմի» (ՔՊ), ԵՄ խորհրդի նախկին նախագահ, Լեհաստանի ընդդիմության ներկայիս առաջնորդ Դոնալդ Տուսկն էր։ «Երբ նայում եմ այս հարյուր հազարավոր ժպտացող դեմքերին, զգում եմ, որ մեր հայրենիքի պատմության մեջ շրջադարձային կետ է մոտենում»,- ասել է նա։ Ցուցարարները պարզել են «Արդեն բավական է, մենք փոփոխություններ ենք ուզում» և «Միասին մենք ուժ ենք» գրություններով ցուցանակներ:
Հունիսի սկզբին ևս նմանատիպ ակցիա տեղի ունեցավ Վարշավայում։ Այն ժամանակ, ըստ կազմակերպիչների, քաղաքային վարչակազմը մասնակիցների թիվը գնահատել էր կես միլիոն մարդ՝ ցույցը ճանաչելելով 1989 թվականին կոմունիզմի տապալումից ի վեր ամենամեծ ցույցը:
«Միլիոն սրտերի երթ» կոչված ցույցով ընդդիմությունը ցանկանում է մոբիլիզացնել իր կողմնակիցներին հոկտեմբերի 15-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։ «Մեծ փոփոխություններ են տեղի ունենում, կարևոր է, որ ամբողջ Լեհաստանը տեսնի, որ ոչ ոք այլևս չի վախենում իրենցից»,- ասել է Տուսկը՝ նկատի ունենալով «Օրենք և արդարություն» (PiS) կուսակցությանը։ Ակցիային մասնակցել է նաև Լեհաստանի նախկին նախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Լեխ Վալեսան։
Իշխող կուսակցությունը մեղադրվում է ժողովրդավարական ինստիտուտները և հատկապես դատական համակարգը խարխլելու, ինչպես նաև կանանց և փոքրամասնությունների իրավունքների վրա հարձակում գործելու համար։
Հարցումների համաձայն՝ PiS-ն ընտրություններում առաջատարն է՝ ձայների 35 տոկոսով, իսկ Տուսկի ընդդիմադիր դաշինքը կանխատեսվում է, որ կստանա 27 տոկոս, գրում է AFP-ն։ Սակայն Տուսկն ասել է, որ իր կուսակցության պատվիրած ներքին հարցումները ցույց են տվել, որ PiS-ի առավելությունը կրճատվել է ընդամենը երկու տոկոսային կետով:

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
1916:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
2515:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
4715:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
5914:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
5714:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
10913:43
Սպասվում է տեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)
8212:54
«Դու ինձ տուգանելու իրավունք չունես»․ միջադեպ՝ ավտոբուսում (տեսանյութ)
9812:24