Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

2,5 ժամում քննարկելով օրակարգի բոլոր 17 հարցերը` ԱԺ-ն ավարտեց աշխատանքը

2,5 ժամում քննարկելով օրակարգի բոլոր 17 հարցերը` ԱԺ-ն ավարտեց աշխատանքը
540
Երեքշաբթի, 03 հոկտեմբերի, 2023 թ., 13:30

Հայաստանի Ազգային ժողովը այսօր՝ հոկտեմբերի 3-ին, 2,5 ժամում քննարկեց օրակարգում եղած բոլոր օրինագծերը և ավարտեց իր աշխատանքը:

Հիշեցնենք, որ օրակարգում ընդգրկված էր 17 հարց, այդ թվում Հռոմի ստատուտի վավերացման հարցը: Այդ հարցերից 8-ը քննարկվեցին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: