Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Ո՞վ և ինչու արագացրեց այս պրոցեսը». Տիգրան Քոչարյան

«Ո՞վ և ինչու արագացրեց այս պրոցեսը». Տիգրան Քոչարյան
510
Հինգշաբթի, 05 հոկտեմբերի, 2023 թ., 15:36

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարցեր, հարցեր, հարցեր
Հետաքրքիր է՝ ում առջև էր նիկոլ փաշինյանը պարտավորություն վերցրել ու կառավարության նիստում ատչյոտ տալիս, որ «առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա»:
Որ դատարկ ձեռով Գռանադա չգնա՞:
Հը, էլի քցի՞ն քեզ, հա: Ստորագրեցի՞ր:
Հ.Գ. Այս տարերային տարհանման կազմակերպիչները, խուճապային լուրեր տարածաց՝ ադրբեջանցիկ մտել են Ստեփանակերտ ու շարժվում են առաջ, Թաղավարդում կոտորած ա եղել, նախագահականի վրա ադրբեջանական դրոշ են կախել լուրեր տարածող խմբակը մարդ առ մարդ պետք է բացահայտվի:
Ըստ պայմանավորվածության Ստեփանակերտից ժողովուրդը պետք է դուրս գար մինչև հունվարի 1-ը:
Ո՞վ և ինչու արագացրեց այս պրոցեսը»:

Աղբյուրը`   Տիգրան Քոչարյան