Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Ամոթ է, որ Ադրբեջանն այստեղ չէ, ամոթ է, որ Թուրքիան այստեղ չէ». Բորել

«Ամոթ է, որ Ադրբեջանն այստեղ չէ, ամոթ է, որ Թուրքիան այստեղ չէ». Բորել
609
Հինգշաբթի, 05 հոկտեմբերի, 2023 թ., 19:54

ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը հիասթափություն է հայտնել, որ Ադրբեջանը և Թուրքիան որոշել են չմասնակցել եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովին՝ Արցախյան հակամարտության շուրջ լարվածության ֆոնին, հաղորդում է Reuters գործակալությունը:

«Ամոթ է, որ Ադրբեջանը այստեղ չէ, և ամոթ է, որ Թուրքիան, որը Ադրբեջանին աջակցող հիմնական երկիրն է, նույնպես այստեղ չէ»,- ասել է Բորելը՝ ժամանելով Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը։

«Հետևաբար, մենք չենք կարողանա այստեղ խոսել այնպիսի լուրջ բանի մասին, ինչպիսին է այն փաստը, որ ավելի քան 100,000 մարդ ստիպված է եղել շտապ լքել իրենց տները և փախչել ռազմական ուժի գործադրման ակտից»: