Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«ԼՂ-ում այժմ գրեթե հայ չի մնացել, գուցե 1000-ը կամ 1500-ը». Պուտին

«ԼՂ-ում այժմ գրեթե հայ չի մնացել, գուցե 1000-ը կամ 1500-ը». Պուտին
418
Հինգշաբթի, 05 հոկտեմբերի, 2023 թ., 21:36

Հայաստանը չի դադարում լինել մեր դաշնակիցը, մենք պատրաստ ենք քննարկել և քննարկելու ենք հումանիտար աջակցության շուրջ հարցերը: Այս մասին «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա նշել է, որ ԼՂ-ում այժմ գրեթե հայ չի մնացել՝ «գուցե 1000-ը կամ 1500»-ը:

Ըստ Պուտինի, ՌԴ-ն պատրաստ է օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղը լքած հայերին։ «Եթե վերադառնանք մեր եվրոպացի, այսպես կոչված, գործընկերներին, թող գոնե հիմա մարդասիրական օգնություն ուղարկեն՝ աջակցելու այս դժբախտ մարդկանց, որոնք լքել են իրենց տները Լեռնային Ղարաբաղում։ Ինձ թվում է՝ սա կանեն։ Ընդհանրապես, մենք պետք է երկարաժամկետ մտածենք նրանց ճակատագրի մասին...»,- նշել է ՌԴ նախագահը։