Հայաստանի ոտնահարումը․ #Euractiv

ԵՄ առաջնորդների՝ Գրանադայում կայացած հանդիպման հիմնական թեման Հայաստանի հետ կապված իրավիճակն էր՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի գրավման ֆոնին, գրում է Euractiv-ը։
«24-ժամյա ռազմական գործողությունը վերջ դրեց գրեթե չորս տասնամյակ տևած լարվածությանը: Միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն անտեսեց հնգակողմ բանակցությունները։ Նման անտեսումը տանտերերին անհարմար դրության մեջ դրեց։ Ալիևը ԵՄ-ի սիրելի բռնապետն է։ Այն բանից հետո, երբ Ռուսաստանը հարձակվեց Ուկրաինայի վրա, ադրբեջանական գազը թանկացավ, քանի որ ռուսական մատակարարումները կրճատվեցին։ Ալիևը մինչ այժմ ընդունել է ԵՄ-ի բոլոր հրավերները և առիթներ է ունեցել լուսանկարվելու իր հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ։ Իսկ հիմա Ալիևը անում է այն, ինչ ուզում է։ Նա կարող է նույնիսկ պնդել, որ ԼՂ-ում էթնիկ զտումներ չեն եղել։ 120000 հայ լքել է Ղարաբաղը և ապաստան գտել Հայաստանում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ քաղաքացիական ենթակառուցվածքներին, ինչպիսիք են հիվանդանոցները, դպրոցներն ու բնակելի տները, ինչպես նաև մշակութային և կրոնական օբյեկտներին Ղարաբաղում վնաս չի հասցվել։ Այնպես որ, ամեն ինչ կարգին է, ԵՄ սիրելի բռնապետը կատարյալ պատերազմ է անցկացրել՝ առանց զոհերի, առանց ավերածությունների, առանց պատերազմական հանցագործությունների։ Ավելին, միջազգային իրավունքի համաձայն, Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է։ Այժմ Ալիևին կասկածում են նոր պատերազմի նախապատրաստվելու մեջ, որի նպատակն է ցամաքային միջանցք ստեղծել ադրբեջանական Նախիջևան անկլավի և Ադրբեջանի բուն հատվածի միջև՝ գրավելով Հայաստանի տարածքը: Եվ նա ունի աջակցություն Թուրքիայից, որը տառապում է մեգալոմանիայով և երազում է Անատոլիայից մինչև Չինաստան թյուրքական ավելի մեծ միջանցքի մասին: Միակ հողատարածքը, որը խանգարում է այս գլուխկոտրուկն ավարտին հասցնելու համար, Հայաստանի տարածքն է։ Ալիևը գիտեր, որ Գրանադայում լինելու է ճնշման տակ՝ մեկը չորսի դեմ հնգակողմ բանակցություններում, ուստի մերժեց հրավերը: Որպես պատրվակ՝ նա օգտագործեց Ֆրանսիայի դիրքորոշումը, որը խոստացել է ռազմատեխնիկա տրամադրել Հայաստանին, որպեսզի վերջինս կարողանա ապահովել իր պաշտպանությունը։ Սակայն Ֆրանսիան ուղարկելու բան չունի, քանի որ Ուկրաինա ուղարկված ապրանքներն սպառվել են։ Ֆրանսիայում ապրում է կես միլիոն էթնիկ հայ, և արտգործնախարար Կատրին Կոլոննան պետք է Երևանում ինչ-որ գեղեցիկ և տեղին բան ասեր։ Ալիևը դա գիտի, բայց առիթը բաց չթողեց։ ԵՄ-ն լուրջ սխալ թույլ տվեց՝ չհրավիրելով Թուրքիայի նախագահին։ Թուրքիայի նախագահը տարածաշրջանում խոշոր խաղացող է և Ադրբեջանի ուժեղ կողմնակիցը, և նա չպետք է բացակայեր նման բանակցություններից։ Հանդիպումը, հավանաբար, կխրախուսի Ալիևին և Էրդողանին առաջ գնալ և Հայաստանից վերցնել այն, ինչ իրենք ցանկանում են: Հայերը կարող են փորձել պայքարել, բայց գուցե ավելի լավ է հանձնվեն։ Թվում է, թե ոչ ոք իրականում պատրաստ չէ օգնել Հայաստանին»,- գրում է Euractiv-ը։

«Իշխանության աջակիցների հետ ես ունեմ քաղաքական, մարդկային, քաղաքակրթական անհամատեղելիություն». Նարեկ Գալստյան
10603:06
«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
142Երեկ, 20:30
«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
238Երեկ, 19:49
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
159Երեկ, 17:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
155Երեկ, 17:30
«Ցանկացած մեկը, ով կպնում է ընտանիքին, պետք իմանա, որ պատասխան տալու է»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
121Երեկ, 17:24
«Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումը տեղի կունենա առանց նախապես համաձայնեցված օրակարգի»․ #FT
317Երեկ, 17:13
«Եթե էս ռոբոտին ուղարկենք բանակցությունների, ավելի լավ արդյունքներ կունենանք»․ Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ)
116Երեկ, 17:06