Ադրբեջանը գործնականում սկսել է դեպի Նախիջևան տանող միջանցքի ստեղծումը` Իրանի տարածքով. #Interfax
![]() 1125 Ուրբաթ, 06 հոկտեմբերի, 2023 թ., 21:48 Ադրբեջանը գործնականում սկսել է Իրանով դեպի Նախիջևան միջանցքի ստեղծումը, հոկտեմբերի 6-ին Զանգիլանի շրջանի (բռնազավթված Կովսականի շրջան) Աղբանդ գյուղի տարածքում տեղի է ունեցել Ադրբեջանի և Իրանի միջև ճանապարհային կամրջի և սահմանային-մաքսային ենթակառուցվածքի հիմնարկեքը, գրում է Interfax-ը։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը, ստեղծված օբյեկտները կծառայեն երկրների տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների ավելացմանը և կհեշտացնեն մուտքն ու ելքը Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։ Արարողությանը մասնակցել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշը։ Շինարարությունն սկսվել է «Ադրբեջանի և Իրանի կառավարությունների միջև փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ Ադրբեջանի Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Իրանի տարածքով հաղորդակցության նոր կապեր ստեղծելու վերաբերյալ»: Մուստաֆաևի խոսքով՝ Նախիջևանի հետ կապը կհաստատվի Իրանի տարածքով՝ կամուրջներով, որոնք կկառուցվեն Զանգիլանի շրջանի Աղբանդ գյուղի մոտ և Նախիջևանի տարածքում։ Նախապատրաստվել է կամրջի նախագիծը, բացի այդ, աշխատանքներ են տարվել Արազ գետի ափամերձ հատվածի վերականգնման ուղղությամբ, և գետը վերադարձել է հունը, հավելել է փոխվարչապետը։ Բացի մայրուղուց, այս հատվածում նախատեսվում է կառուցել երկաթուղային կամուրջ։ Բոլոր աշխատանքները կավարտվեն մեկ տարվա ընթացքում, ընդգծել է նա։ Սպասվում է, որ երբ միջանցքը կառուցվի, պետական սահմանի անցակետով ամեն օր կանցնի 1,1 հազար մեքենա, 30 ավտոբուս և 15 հազար մարդ։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
