Ինչո՞ւ արցախցիների համար տուն չեն գնում. «Ժողովուրդ»
![]() 1077 Շաբաթ, 07 հոկտեմբերի, 2023 թ., 09:54 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունն այլևս գոյություն չի ունենա, իսկ արցախցիները պաշտոնապես կդառնան ՀՀ քաղաքացիներ: Մինչ այս Արցախը պաշտոնապես լքել է 100 625 անձ, որոնցից 29 հազարը երեխաներ են։ Միանվագ 100 հազար դրամն արցախցիներից շատերը դժվարանում են ծախսել, քանի որ այդ գումարով ո՛չ կարող են տան վարձավճարը մարել, ո՛չ սնունդ գնել մինչև այն պահը, երբ կգտնեն աշխատատեղեր կայուն եկամուտ ունենալու համար։ Հայաստանի Հանրապետությունն այս 30 տարիների ընթացքում՝ ամեն տարի, Արցախի կարիքների համար միլիոնավոր գումարներ է փոխանցել պետբյուջե։ Տարեվերջին քննարկվում էր գումարի չափը, տարեսկզբին փոխանցվում էր Արցախ։ 2023 թվականին նախատեսված էր Արցախին փոխանցել 144 մլրդ ՀՀ դրամ: Այս մասին ԱԺ-ում 2023թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել էր էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը։ Հայաստանի ցանկացած մարզում նորմալ պայմաններով տուն կամ բնակարան գնելու համար միջինում անհրաժեշտ է 50 հազար դոլար։ Առանց Հայաստանի բյուջեի հավելյալ ծախսի, եթե ստացված գումարը բաժանեն 50 հազար դոլարի համարժեք դրամի, այսինքն՝ 20 մլն դրամի, կստացվի 7 հազար 794: Հայաստանը, ունենալով 11 մլրդ արտաքին պարտք, կարող է նույնիսկ հատկացում չանել արցախահայերին բնակարանով ապահովելու համար, քանի որ այդքան բնակարանը կբավականացնի 100 հազար արցախցիներին՝ ըստ ընտանիքների: Եթե այս միլիոններից հետո յուրաքանչյուր արցախցի ընտանիք Հայաստանում չունենա սեփական տուն կամ բնակարան, կարող ենք ասել, որ իշխանությունները, «պոզով պոչով կոռուպցիա» ասելով, հենց իրենց էլ նկատի ունեն»։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
10002:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
10601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14200:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12700:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
189Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
203Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
144Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
265Երեկ, 23:12
