Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Պատերազմ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև. զինյալները ներթափանցել են 14 բնակավայր

Պատերազմ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև. զինյալները ներթափանցել են 14 բնակավայր
1079
Շաբաթ, 07 հոկտեմբերի, 2023 թ., 17:36

Պաղեստինցի զինյալները ներթափանցել են Իսրայելի 14 բնակավայր։ Այս տվյալները հաղորդում է Kan պետական ​​ռադիոկայանը՝ վկայակոչելով անվտանգության ոլորտում իր աղբյուրը։

Ըստ աղբյուրի՝ տասնյակ պաղեստինցի զինյալներ ներթափանցել են Իսրայելի տարածք, մի քանի վայրերում մարտեր են տեղի ունեցել իսրայելցի զինվորականների հետ։

Times of Israel-ն ավելի վաղ հայտնել էր, որ իսրայելցի զինվորականների և պաղեստինցի գրոհայինների միջև բախումներ են եղել Գազայի հատվածի մերձակայքում գտնվող առնվազն յոթ քաղաքներում, այդ թվում՝ Սդերոտ քաղաքում: Իսրայելի պաշտպանության բանակը պաշտոնապես չի մեկնաբանել այս հաղորդագրությունները։