Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Իսրայելական բանակը հաստատել է զինվորականների մահն ու քաղաքացիների գերեվարումը

Իսրայելական բանակը հաստատել է զինվորականների մահն ու քաղաքացիների գերեվարումը
878
Շաբաթ, 07 հոկտեմբերի, 2023 թ., 19:12

Իսրայելական բանակը հաստատել է իսրայելցի զինվորականների մահը, ինչպես նաև այն փաստը, որ իսրայելցիները գերի են ընկել և տարվել Գազայի հատված, գրում է Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցչին։
«Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) խոսնակ բրիգադային գեներալ Դանիել Հագարին հաստատում է, որ ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորումը Գազայի հատվածում պատանդ է վերցրել իսրայելցիներին»,- հայտնաւոմ է աղբյուրը։ Նշվում է, որ պատանդների ու զոհված զինվորների թվի մասին տվյալներ չեն հաղորդվում։