Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Իսրայելը տարհանում է Գազայի սահմանի մոտ գտնվող բնակիչներին

Իսրայելը տարհանում է Գազայի սահմանի մոտ գտնվող բնակիչներին
1058
Կիրակի, 08 հոկտեմբերի, 2023 թ., 12:31

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտարարել է, որ իշխանությունները տարհանում են Գազայի սահմանի մոտ գտնվող բոլոր բնակիչներին, հաղորդում է Haaretz-ը:
«Իսրայելը 24 ժամվա ընթացքում կտարհանի Գազայի հետ սահմանին գտնվող քաղաքների բոլոր բնակիչներին»,- ասվում է հրապարակման մեջ։

Նախօրեին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելի բանակը գործի կդնի ողջ հզորությունը՝ ՀԱՄԱՍ խմբավորմանը ոչնչացնելու համար:

«Մենք վրեժ կլուծենք այս սև օրվա համար, Գազան կվերածենք ավերակների»,- ասել էր նա՝ այդ հատվածի բնակիչներին կոչ անելով անհապաղ լքել տարածքը։