Ի՞նչ է հնարավոր եղել դուրս բերել Արցախի վանական համալիրներից

Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանից «Առավոտ»-ը հետաքրքրվել է՝ ի՞նչ է հնարավոր եղել հանել Արցախի վանական համալիրներից: «Ինչ-որ կարողացել են, քահանա հայրերն իրենց հետ ավտոբուսով կամ իրենց փոքրիկ մեքենաներով դուրս են հանել, հատկապես իրենց հետ բերել են Սուրբ սեղանների սպասքը: Ավելին չեն կարողացել, որովհետև անհնար է եղել, հատկապես որ սեփական ընտանիքները տեղափոխելու խնդիր կար: Ես իրենց միայն թելադրել եմ, որ Սուրբ սեղանի սպասքը, սկիհները, սրբությունները, Խաչը, ավետարանները գոնե բերեն, որոնք ծավալով շատ փոքր են: Մնացած բաները հնարավոր չի եղել տեղափոխել»,- ասել է Սրբազանը:
Հարցին՝ իսկ ռուս խաղաղապահներին, ՀՀ կառավարությանը դիմե՞լ են այդ հարցով, նա պատասխանել է․ «Հնարավորություն է եղել դրանք պատկան մարմինների կողմից դուրս բերելու, տրանսպորտ էլ է եղել, բայց վարորդ չի եղել, որ փոխադրամիջոցը վարի: Բացի դրանից, հնարավոր չի եղել այդ ամենը կազմակերպել այդ քաոսի մեջ: Ես միայն դիմել եմ ռուս խաղաղապահներին, տվել եմ իրենց համապատասխան ցանկը, որ այս վանքերն ու եկեղեցիները խնդրում եմ ձեր վերահսկողության տակ վերցնեք մինչև ձեր՝ այդտեղ գտնվելու ժամանակահատվածը: Նրանք ինձ պատասխանել են, որ դիմել են Ադրբեջանի ներքին գործերի նախարարին, իրենց այնտեղից ասել են, որ խոստանում են՝ կապահովեն այդ վանքերի ու եկեղեցիների անվտանգությունը»։

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
155Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
27716.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
104715.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
57713.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
53913.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
56112.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
51012.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
64010.09.2026, 16:12