Գուտերեշն Իսրայելին կոչ է արել հարգել միջազգային իրավունքը Գազայում գործողությունների ժամանակ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Իսրայելին կոչ է արել հարգել միջազգային իրավունքը Գազայում գործողություններ իրականացնելիս։ Նրա հայտարարությունից հատվածներ հրապարակել է կազմակերպության մամուլի ծառայությունը հոկտեմբերի 9-ին։
«Թեև ես ընդունում եմ Իսրայելի անվտանգության օրինական մտահոգությունները, ես նաև հիշեցնում եմ Իսրայելին, որ ռազմական գործողությունները պետք է իրականացվեն միջազգային մարդասիրական իրավունքին խստորեն համապատասխան»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Գուտերեշը նշել է, որ իրավիճակը Գազայում բարդ էր մինչև հակամարտության սրումը, սակայն այժմ այն սպառնում է «էքսպոնենցիալ» վատթարանալ։ Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Մերձավոր Արևելքում խաղաղությունը հնարավոր է միայն հակամարտող երկու պետությունների բանակցությունների միջոցով, երբ Իսրայելը տեսնում է իր անվտանգային կարիքների ապահովումը, իսկ Պաղեստինը տեսնում է սեփական պետություն ստեղծելու հստակ հեռանկար։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է նաև, որ Գուտերեշն արդեն հեռախոսազրույցներ է ունեցել հրեական պետության նախագահ Իսահակ Հերցոգի հետ։ Այժմ, ըստ ներկայացուցչի, գլխավոր քարտուղարը զրույց է ակնկալում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ։

Ֆրանսիայում տեղի ունեցած ցույցերի ընթացքում շուրջ 5 հազար մարդ է ձերբակալվել
10616:13
«Արթուրը տեսլականների մարդ է»․ Կոնստանտին Տեր-Նակալյան (տեսանյութ)
7315:36
«Երբ ազգային բաղադրիչի ոչնչացումը դառնում է պետական քաղաքականություն, հանգեցնում է հասարակական գիտակցության փտախտի»․ Արման Աբովյան
8015:12
«Հուսով ենք՝ գոնե Ստեֆան Ցվայգի անունն ու գրքի վերնագիրը կսովորի ճիշտ կարդալ»․ Վահե Սարգսյան (տեսանյութ)
8814:48
«Էդ թաղումներին որ ինքը չգնա, էդ մարդկանց մեկ ա՝ թաղելու են». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
9713:30
«Ասում եք՝ ամեն օր աշխատում ենք, ո՞ւր ա էդ աշխատանքի արդյունքը». Էդգար Ղազարյան
10613:06
«Անհանգստություն չունե՞ք, որ մեր ամբողջ երկիրն է դառնալու բանտ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
9112:48
«Մյուս տարի Քաղաքացու օրը էլի խորոված կանե՞ն փողոցում, թե՞ խաշլամա»․ հարց՝ Լիլիթ Մակունցին (տեսանյութ)
10412:18