Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Սամվել Շահրամանյանը երևանյան խորհրդակցությանը քաղաքական գնահատականներ չի հնչեցրել». ԱՀ տեղեկատվական շտաբ

«Սամվել Շահրամանյանը երևանյան խորհրդակցությանը քաղաքական գնահատականներ չի հնչեցրել». ԱՀ տեղեկատվական շտաբ
501
Երեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2023 թ., 16:24

Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարությունը. «Տեղեկացնում ենք, որ օրերս որոշ զանգվածային լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը, թե իբր Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը Երևանում կայացած ընդլայնված խորհրդակցությանը հասցեական քաղաքական գնահատականներ է հնչեցրել Արցախի հայաթափման առնչությամբ, իրականությանը չի համապատասխանում:
Խորհրդակցության հիմնական նպատակն էր կենտրոնացնել ջանքերը տարհանված բնակչության սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ՝ գերնպատակ ունենալով հնարավորինս արագ ապահովել նրանց առաջնային կենցաղային կարիքներն ու կրթական հաստատություններում սովորողների ներգրավումը:
Կոչ ենք անում զանգվածային որոշ լրատվամիջոցների և սոցցանցերի օգտատերերի չհրապարակել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, չսպասարկել այլ նպատակ հետապնդողների շահերը»: