Հայկ Մարությանը վերցրել է մանդատը. ի՞նչ է պատրաստվում անել «Ազգային առաջընթաց»-ը
![]() 263 Երեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2023 թ., 18:12 «Արմլուր»-ի հետ զրույցում «Ազգային առաջընթաց» կուսացկության ղեկավար Հայկ Գրիգորյանը հայտարարեց, որ գնալու և մասնակցելու են ավագանու նիստերին, իսկ Հայկ Մարությանն այս պահի դրությամբ վերցրել է մանդատը: -Պարո՛ն Գրիգորյան, փաստացի, Ձեր բոյկոտը որևէ արդյունք չտվեց, ավագանին Տիգրան Ավինյանին ընտրեց քաղաքապետ՝ անգամ ձեր բացակայության պայմաններում: Չե՞ք կարծում, որ ձեր բոյկոտն անիմաստ էր, և պետք էր այլ քայլեր մտածել՝ իշխանության վերարտադրումը կանխելու համար: -Վերարտադրումը կանխելու համար բանակցություններ եղան մյուս ուժերի հետ, բայց դա չստացվեց, հաջորդ տարբերակը բոյկոտն էր: Եթե բոլորը միանային բոյկոտին, նաև «Հանրային ձայնը», կլինեին նոր ընտրություններ, բայց դա տեղի չունեցավ: Սա, սակայն, չի նշանակում, թե բոկոտը սխալ էր: Երեք ուժերի մեջ չեղավ համաձայնություն, մեզ մնում էր բոյկոտը միայն: -Պարո՛ն Գրիգորյան, նրանք էլ ասում են, որ Հայկ Մարությանը տապալեց բանակցությունները և նրա պատճառով է, որ ընդդիմադիր ուժերի մեջ համաձայնություն այդպես էլ ձեռք չբերվեց: -Դա այդքան էլ այդպես չի, սա մեկնաբանության կարիք չունի: Դուք տեսել եք, թե իրենք ի՞նչ են առաջարկել, մենք ինչ ենք պատասխանել: Առնվազն 4 կամ 5 անգամ հանրային ձևով դա արվել է: Հիմա էլ հետ գնալ պետք չի, փաստացի, չի հաջողվել համաձայնության գալ ու եղել է այս վիճակը: -Ավագանու հաջորդ նիստը նոյեմբերին է նշանակված, գնալու՞ եք, մասնակցելու՞ եք ավագանու նիստերին: -Իհարկե գալու ենք, մասնակցելու ենք նիստերին։ -Հայկ Մարությանն ի՞նչ որոշում ունի, վերցնելո՞ւ է մանդատը, աշխատելու՞ է Տիգրան Ավինյանի հետ: -Այս պահի դրությամբ վերցրել է մանդատն արդեն, ավագանու այսօրվա նիստին հրապարակվեց ավագանու անդամների անունները, այդ թվում՝ նրա: Իսկ, թե հետո ի՞նչ կլինի, որոշում կփոխի՞, թե՞ ոչ, ես չեմ կարող ասել: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
