«Ադրբեջանը մինչ օրս չի ճանաչել ՀՀ-ի 29800 քկմ տարածքային ամբողջականությունը». Փաշինյան
![]() 208 Երեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2023 թ., 23:24 «Երբ Ադրբեջանն ասում է, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը, ուզում ենք հասկանալ՝ ինչ նկատի՝ ունի ՀՀ ասելով, որովհետև նրանց խոսույթից ոմանք եզրակացություն են անում, որ նրանք նկատի ունեն, ոչ թե 29800 քկմ, այլ տարածքի մի մասը,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:- Ուզում եմ շատ կարևոր արձանագրում անենք, որ այս սկզբունքը Բրյուսելում Շառլ Միշելի ներկայությամբ համաձայնեցվել է իմ և Ադրբեջանի նախագահի կողմից, բայց պրոբլեմը շարունակում է մնալ այն, որ մինչև օրս Ադրբեջանի նախագահը ՀՀ 29800 քկմ տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հրապարակային հայտարարություն չի արել: Մեզ ասում են՝ ՀՀ-ն միակողմանիորեն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. այստեղ միակողմանիի մասին խոսք լինել չի կարող, 86600 և 29800-ը երկվորյակ թվեր են. մեկը ճանաչելու համար պետք է մյուսը ճանաչել: «29 800 քկմ մեջ մտնում է նաև Արծվաշենը. ՀՀ ոչ մի իշխանություն և ներկայացուցիչ իրավունք չունի խաչ քաշել ՀՀ այդ ինքնիշխան տարածքի վրա: Բայց այստեղ կա նաև մի կարևոր նրբություն. ով էլ խոսի անկլավների մասին, պետք է սեղանին դնի քարտեզ: Ենթադրենք, երբ ընդունվեց անկլավի հետ կապված պրոբլեմատիկա, դրանից հետո նոր հարցեր են ծագելու՝ անկլավների սահմանների դելիմիտացիայի, հասանելիության, սահմանների պաշտպանության, այդ տարածքներում ԶՈւ ներկայության և չներկայության, անցման կանոնները. անկլավ նշանակում է՝ դու պետք է ուրիշի տարածքով անցնես, ոնց պետք է անցնես, ինչ իրավական նրբություն ունի այդ հարցը, և այս պրոբլեմների լուծման մի քանի տարբերակ կա, մեկն այն է, որ այս պրոբլեմները կարգավորում ենք, խաղաղության ֆոնին այդ հարցը լուծվում է, դա՝ մեկ, երկրորդն այն է, որ մենք տեսնում ենք՝ այնքան բարդ է, որ պայմանավորվածություն ենք ձեռք բերում, որ սահմանից այն կողմ գտնվող անկլավները մնում են այն երկրների տարածքում, որով պարփակված են, բայց սա էլ պետք է լինի պայմանագրի առարկա»,- ասաց նա: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
