Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Փաշինյանն ընդունել է Լուիս Բոնոյին

Փաշինյանն ընդունել է Լուիս Բոնոյին
514
Չորեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2023 թ., 17:54

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին:

Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ զրուցակիցները անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և կարևորել դրա շարունակականությունը:

Մտքեր են փոխանակվել Գրանադայում տեղի ունեցած Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպման շուրջ:

Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով առկա հումանիտար իրավիճակին և մարտահրավերների լուծման քայլերին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող թեմաների: