Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

ԱՄՆ-ն հրթիռներ է տվել Իսրայելին «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգի համար

ԱՄՆ-ն հրթիռներ է տվել Իսրայելին «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգի համար
1080
Չորեքշաբթի, 11 հոկտեմբերի, 2023 թ., 23:30

ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Միացյալ Նահանգները համալրել է Իսրայելի «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի համար կալանիչ հրթիռների մի մասը:
Քիրբին բացատրել է, որ հրթիռներն արդեն Իսրայելում են՝ ԱՄՆ-ի մոտ և պարզապես փոխանցվել են Իսրայելի պաշտպանության ուժերին։

Միաժամանակ, առաջիկա օրերին ԱՄՆ-ն կալանող հրթիռների լրացուցիչ խմբաքանակ կմատակարարի Իսրայելին։