Ավինյանը երդվեց ազնվորեն ու բարեխղճորեն կատարել քաղաքապետի լիազորությունները
![]() 749 Ուրբաթ, 13 հոկտեմբերի, 2023 թ., 10:18 Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդման արարողությունը. «Ստանձնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը՝ երդվում եմ՝ Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ սահմանադրությունը, օրենքները, ավագանու որոշումները, ազնվորեն ու բարեխղճորեն կատարել քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը: Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը: Ուժերիս անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նյութական ու հոգևոր վերելքին: Աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության»,- ասաց Ավինյանը՝ ստանձնելով Երևանի քաղաքապետի պաշտոնը: Երդմնակալության արարողությանը մասնակցում են ՀՀ վարչապետը, ՀՀ նախագահը, ԱԺ նախագահը, նախարարներ, պատգամավորներ, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
