Ուկրաինան իր գործընկերներին խնդրել է «վարձույթով» տրամադրել ՀՕՊ համակարգեր ձմռան համար
![]() 863 Շաբաթ, 14 հոկտեմբերի, 2023 թ., 17:12 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Կիևը որոշ երկրներին խնդրել է իր երկրին ՀՕՊ համակարգեր տրամադրել առնվազն ձմեռային ժամանակահատվածի համար։ Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Օդեսայում Նիդերլանդների վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ Ուկրաինայի իշխանություններն ակտիվորեն աշխատում են հակաօդային պաշտպանության համակարգերի քանակի ավելացման ուղղությամբ, մասնավորապես՝ պաշտպանելու էներգետիկ օբյեկտները և հացահատիկի արտահանման միջանցքը։ Զելենսկու խոսքով՝ Կիևն ունի «հզոր ծրագիր» այն բանի համար, ինչ անհրաժեշտ է Ուկրաինային։ Այս պլանը մանրամասն մշակված է, շարունակել է նա։ «Մեր գործընկերներն ունեն դա՝ բոլոր եվրոպացի գործընկերները, գործընկերները ԱՄՆ-ից, Ասիայից և այլն։ Սա բարդ խնդիր է, մենք ամեն ամիս ավելացնում ենք համակարգեր։ Ես չեմ կարող ձեզ ասել, թե որտեղ կլինեն այդ համակարգերը, և չեմ կարող ասել ձեզ քանակի մասին»,- հավելել է Զելենսկին։ |

«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
1409:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
3909:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
5109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8307:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
14003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
173Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
211Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
169Երեկ, 23:00
