Գավառցի երեխայի հանդեպ դաժան վերաբերմունք ցուցաբերած մոր նկատմամբ նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն. «Ժողովուրդ»
![]() 948 Շաբաթ, 14 հոկտեմբերի, 2023 թ., 09:24 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների հանաձայն՝ գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մոր՝ Աննա Արևշատյանի նկատմամբ իրավապահների ձեռքում հայտնված սարսափելի տեսանյութերից հետո որոշում է կայացվել նշանակել դատահոգեբանական փորձաքննություն՝ պարզելու, թե արդյոք առողջական խնդիրներ ունեն մայրը և երեխաները։ «Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ դեռևս քննությամբ մնում է այն վարկածը, որ մայրը, նման կերպ վարվելով սեփական երեխայի հետ, ունեցել է մեկ նպատակ՝ ապացուցել ամուսնուն, որ պատժել է աղջկան իր դեմ ցուցմունք տալու համար։ Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին սոցցանցերում երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին տեսանյութ էր հրապարակվել։ Ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը հայտնել էր, որ կինը հայտնաբերվել է, նա Գավառի 34-ամյա բնակչուհի է։ Վերջինի նկատմամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ, օգոստոսի 19-ին մայրը կալանավորվել է և գտնվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում»։ Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
