Թրամփն ասել է, որ միայն ինքը կարող է պաշտպանել Իսրայելը

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ ինքը պետության ղեկավարի պաշտոնի միակ թեկնածուն է, որն ունակ է պաշտպանել Իսրայելն ագրեսիայից։ Այս մասին հայտնում է The Hill-ը։
«Ես ապահովել եմ Իսրայելի անվտանգությունը, հիշեք դա։ Ես Իսրայելն ապահով պահեցի... Ուրիշ ոչ ոք դա չի անի, ոչ ոք չի կարող դա անել, և ես ճանաչում եմ բոլոր խաղացողներին»,- ասել է Թրամփը։
Նա նաև Ջո Բայդենին է մեղադրել Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման համար: Միացյալ Նահանգների նախագահի թեկնածուի կարծիքով՝ «իրավիճակը միայն կվատթարանա»։
Մինչ այս Թրամփը, լրագրողների հետ զրույցում, կողմ էր արտահայտվել Բենիամին Նեթանյահուի հրաժարականին Իսրայելի վարչապետի պաշտոնից։
Հայտնի է նաև, որ Թրամփը մամուլի հետ խոսելիս շատ խիստ նախատել է Նեթանյահուին, հատկապես Մոսադի՝ Իսրայելի հետախուզական ծառայության ձախողման համար, որը չի կարողացել բացահայտել Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման նախապատրաստումը։ Բացի այդ, Թրամփը հանդես է եկել Պաղեստինին տրամադրվող բոլոր օգնությունների դադարեցման օգտին։

«Մութ ուժերը, Նիկոլ Փաշինյանին մեզ մոտ իշխանության կարգելով, փորձարարություն են անում». Դավիթ Մշեցի
1017:12
«Որևէ տեղեկություն չունեմ՝ քաղաքապետարանում քննարկում եղե՞լ է, թե՞ ընդհանրապես ոչինչ չի արվել»․ Արտակ Հովհաննիսյան
4316:42
Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
4116:30
«Անի Ավետիսյանի ամբողջ բժշկական ծախսերը հոգում է պետությունը». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
5215:12
«Քանդում են Մեսրոպ Մանուկյանի աներոջ բենզալցակայանի մի մասը՝ զուտ բիզնեսը փակելու նկատառումով»․ Սյուզի Բադոյան (տեսանյութ)
8214:48
«Եկեղեցու գործերը քննող ՔՊ֊ական վեց հոգանոց հանձնաժողովի անդամներին բազմաթիվ փորձություններ են սպասվում». Հայկ Դեմոյան
8212:42
«ՀՀ-ն առաջիկա տասնամյակում չի կարող ԵՄ-ի մաս կազմել». Թաթուլ Հակոբյան
8012:12
«Երկրի ներսում ժողովուրդը գիտի ձեր իրական պատկերը, ժամանակն է պատռել ձեր դիմակը նաև աշխարհի համար»․ Նարե Սիմոնյան (տեսանյութ)
9411:48