Իսրայելական բանակը հայտարարել է, որ կավելացնի ռազմական գործողությունների թիվը Գազա քաղաքում

Իսրայելի պաշտպանության բանակի պահեստազորի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը կավելացնեն մարտական գործողությունների թիվը Գազայի հատվածի հյուսիսում և համանուն քաղաքում, գրում է Times of Israel-ը։
Նրա խոսքով՝ Գազա քաղաքում ՀԱՄԱՍ-ի զինյալները հարձակումներ են ծրագրում հրեական պետության վրա և զենք կուտակում։
«Այստեղ, իսկապես, կենտրոնացած է ՀԱՄԱՍ-ի գործունեությունը: Սա կլինի մեր ուշադրության կենտրոնում»,- ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի պաշտպանության ուժերն սկսել են լայնածավալ հարձակումներ իրականացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը պատկանող և Գազայի հատվածում գտնվող թիրախների վրա։
Տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին այլ մանրամասներ այս պահին չեն նշվում։ Միաժամանակ, Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն ընդգծել է, որ առաջիկայում կտեղեկացնեն այս գործողության ընթացքի մասին։
Հոկտեմբերի 13-ին ամերիկյան Fox News հեռուստաալիքը, վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչներին, հայտնել է, որ իսրայելական հետևակը և տանկերը մտել են Գազայի հատված։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ զինվորականները մի քանի տեղային արշավանքներ են իրականացրել։

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
1916:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
2515:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
4715:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
5914:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
5714:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
10913:43
Սպասվում է տեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)
8212:54
«Դու ինձ տուգանելու իրավունք չունես»․ միջադեպ՝ ավտոբուսում (տեսանյութ)
9812:24