«Հերթը Տավուշինն է, հնարավոր է` մի օր գա և Մակարավանք էլ չկարողանանք բարձրանալ». Բագրատ Սրբազան

Ես ձեզ հստակ ասում եմ՝ հերթը Տավուշինն է և չեմ չափազանցնում, հնարավոր է՝ մի օր գա և Մակարավանք էլ չկարողանանք բարձրանալ, սա շատ մեծ ողբերգություն է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Մակարավանքում իր քարոզի ժամանակ ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ դիմելով վանքում գտնվող դպրոցականներին:
«Ամիսներ առաջ մենք նաև Գանձասարի սրբավայր էինք գնում, Ամարասի սրբավայրն էինք գնում, Շուշի էինք գնում, հիմա չենք գնում: Հուսամ՝ այնպես չլինի, որ Մակարավանք էլ չկարողանանք գալ: Ոչ թե որ չուզենանք, այլ պարզապես չկարողանանք: Եվ հենց այս տարիքից ձեր մեջ ամեն ինչ պետք է շատ պարզ ու հստակ լինի, եթե ձեր ուսուցիչները ձեզ չպատմեն, դուք պետք է ստիպեք, որ պատմեն: Մենք չենք կարող մեր հայրերի ժառանգությունը՝ մեր հայրենիքը, սրբավայրերը, մեր հերոսների շիրիմները, մեր գերեզմանները, իրենց սխրանքը հենց այնպես լքել, թողնել: Ես ձեզ հստակ ասում եմ՝ հերթը Տավուշինն է և չեմ չափազանցնում, հնարավոր է՝ մի օր գա և Մակարավանք էլ չկարողանանք բարձրանալ, սա շատ մեծ ողբերգություն է: Ձեզ ուզում են հետ պահել էն մտքից, երեխեք ջան, որ դուք հայրենիք չունեք: Ձեր գրքերն էլ է այդպես գրվում, ձեր շուրջն էլ է այդպես խոսվում: Ձեզ կարող են միայ սովորեցնել, որ դուք գնացեք, փող աշխատեք, մեծ տուն սարքեք, մեքենաներ ունեցեք, լավ կերեք, լավ խմեք և այլն»,- ասաց նա:
Բագրատ Սրբազանն ասաց, որ այսօր հայրենիքի մի մեծ հատված կորցրել ենք, համենայն դեպս՝ այս պահին, և խնդրեց ուսուցիչներին ու աշակերտներին, որ անձնական ուրախությունը չփնտրեն ուրիշների մահվան հաշվին:
«Քոչվորները, ոչխարապահները իրենց համար հայրենիք դարձրեցին, նրանք ովքեր մեծ կրթություն ունեցող, զարգացած էին, այն դարձրեցին արոտավայր: Ոչ մեկ չպետք է մոռանա այս մասին, մեզ համար պիտի դառնա նոր սխրանքներ գործելու առիթ, այս խոցված, հարվածված վիճակից բուժվելու առիթ: Վստահ եմ՝ երեխաները շատ ավելի լավ են պատկերացնում՝ ինչ է կատարվել»,- ասաց նա:

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
155Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
27716.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
104715.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
57713.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
53913.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
56112.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
51012.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
64010.09.2026, 16:12