«Ամբողջ պատասխանատվությունն իմ ուսերին է». Իսրայելի հետախուզության ղեկավարն ընդունել է սխալները

Իսրայելի Անվտանգության գլխավոր ծառայության ղեկավար Շին Բեթ Ռոնեն Բարն անձնական պատասխանատվություն է ստանձնել երկրի վրա ՀԱՄԱՍ-ի զինյալների չկանխված հարձակման համար։ Այս մասին նա գրել է հետախույզներին և նրանց ընտանիքներին ուղղված նամակում։ «Չնայած մեր ձեռնարկած մի շարք միջոցառումներին, ցավոք, չկարողացանք կանխել հարձակումը։ Իսկ պատասխանատվությունը կրում եմ ես՝ որպես ծառայության ղեկավար»,- նամակից հատվածներ է մեջբերում իսրայելական Yedioth Ahronot թերթը։
Բարը նշել է, որ կգա համապատասխան հետաքննության ժամանակը, սակայն առայժմ Իսրայելը պատերազմի մեջ է և պետք է պայքարի։ Նա նաև ասել է, որ այս պատերազմը կտևի այնքան ժամանակ, քանի դեռ Իսրայելը չի հաղթանակի. «Ոչ մի սահմանափակում չկա... Մենք գնալու ենք մինչև վերջ»։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին խոստովանել էր, որ ՀԱՄԱՍ-ի գրոհայինների հարձակման ժամանակ զինվորականները չեն կարողացել հաղթահարել իրենց պարտականությունները։ «Իսրայելի պաշտպանական ուժերը պատասխանատու են երկրի և նրա քաղաքացիների անվտանգության համար։ Իսկ շաբաթ օրը [հոկտեմբերի 7-ին] Գազայի հատվածին սահմանակից համայնքներում մենք չկարողացանք կատարել մեր պարտականությունները։ Մենք կպարզենք, թե ինչու դա տեղի ունեցավ, բայց հիմա պայքարելու ժամանակն է», - հոկտեմբերի 12-ին ասել է Հալևին:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
7015:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
10012:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
11709:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
292Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
213Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
52601.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
41531.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
48930.10.2026, 10:36