Եգիպտոսն սպառնում է Գազայից փախստականներին ուղարկել Եվրոպա
![]() 881 Երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2023 թ., 17:54 Եգիպտոսը դժգոհ է արևմտյան որոշ երկրների ճնշումներից՝ Գազայի հատվածի հետ սահմանին Ռաֆահ անցակետը բացելու և պաղեստինցի փախստականներին ընդունելու պահանջով, գրում է Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաներին։ «Դուք ուզում եք, որ մենք ընդունենք 1 միլիոն մարդու: Դե, ես նրանց կուղարկեմ Եվրոպա։ Եթե դուք այդքան մտածում եք մարդու իրավունքների մասին, ապա վերցրեք նրանց»,- եգիպտացի պաշտոնյայի խոսքերն է մեջբերում FT-ի զրուցակիցը։ Աղբյուրի համաձայն՝ եգիպտացիները «շատ զայրացած են», որ իրենց վրա ճնշում են գործադրում։ Ըստ FT-ի՝ եգիպտական կողմը արևմտյան դիվանագետներին ասել է, որ մարդասիրական օգնություն կմատակարարի Գազայի հատվածին, սակայն հրաժարվում է ընդունել պաղեստինցի փախստականներին։ Միևնույն ժամանակ, Եգիպտոսի բարձրաստիճան պաշտոնյաներն աղբյուրին հայտնել են, որ Իսրայելն արգելել է մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների մուտքը: Եվրոպացի դիվանագետը, ում անունը չի նշվում, պաշտոնյային ասել է, որ Իսրայելը պատրաստ է փախստականներին բաց թողնել Ռաֆահ անցակետով, սակայն պատրաստ չէ մարդասիրական օգնություն ընդունել։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
