Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը կկարգավորի Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունները»․ Զախարովա

«Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը կկարգավորի Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունները»․ Զախարովա
822
Չորեքշաբթի, 18 հոկտեմբերի, 2023 թ., 11:42

Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը Բաքվի և Երևանի մերձեցման գլխավոր տարրերից է։ Այս մասին ադրբեջանական Trend-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ընդհանուր փոխըմբռնում է ձեռք բերվել Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգնման և կազմակերպման կոնկրետ քայլերի իրականացման վերաբերյալ։ Մենք ելնում ենք փոխադարձության, ինքնիշխանության հարգման սկզբունքից»,- նշել է Զախարովան։