Գազան խափանել է Գլոբալ հարավի աջակցությունն ստանալու` Արևմուտքի ծրագրերը․ #Financial Times

Ըստ Financial Times-ի տեղեկությունների՝ Արևմուտքի կողմից Իսրայելի գործողություններին ակտիվ աջակցությունը խաթարում է ԵՄ-ի և ԱՄՆ-ի՝ միջազգային ասպարեզում Ռուսաստանին մեկուսացնելու բազմամսյա ջանքերը: 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո Արևմուտքը ձգտում էր համագործակցել Գլոբալ հարավի պետությունների հետ, ինչպիսիք են Հնդկաստանը, Բրազիլիան և Հարավային Աֆրիկան: Ինչպես մեջբերում է FT-ն, G7-ի անդամ երկրի բարձրաստիճան դիվանագետը հայտարարել է. «Մենք միանշանակ պարտվեցինք Գլոբալ հարավում տեղի ունեցած ճակատամարտում։ Ամբողջ աշխատանքը, որ մենք արել ենք Գլոբալ հարավի հետ (Ուկրաինայի հարցով), չքացավ»։
FT-ն ընդգծում է, որ շատ զարգացող երկրներ պատմականորեն աջակցել են պաղեստինցիներին, ինչը նույնպես ազդում է Մերձավոր Արևելքի հակամարտության վերաբերյալ նրանց դիրքորոշման վրա: Դիվանագետն ընդգծել է, որ երկակի ստանդարտներ են գործում Ուկրաինայի և Գազայի հատվածի նկատմամբ։ FT-ն նշում է, որ վերջերս արևմտյան առաջնորդները դիմել են զարգացող երկրներին՝ խնդրելով դատապարտել ռուսական ագրեսիան: Այժմ նրանցից պահանջում են քննադատել Իսրայելին Գազայի հատվածում գործողությունների համար՝ հիմնվելով նմանատիպ փաստարկների վրա։ Արաբ պաշտոնյան նշել է. «Եթե Դուք Ուկրաինայում ջրի անջատումը, սննդի և էլեկտրականության մատակարարումների միջամտությունը պատերազմական հանցագործություն եք անվանում, ապա նույնը պետք է ասեք Գազայի հատվածի մասին»:

«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
3715:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
5114:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
5214:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
10313:43
Սպասվում է տեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)
7912:54
«Դու ինձ տուգանելու իրավունք չունես»․ միջադեպ՝ ավտոբուսում (տեսանյութ)
9612:24
Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվողների պաշտպանության խորհուրդը նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին
7312:12
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
8009:42