Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Այս տեսանյութը կեղծ է». Տարոն Չախոյան

«Այս տեսանյութը կեղծ է». Տարոն Չախոյան
330
Հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2023 թ., 15:48

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տարածել՝ կից գրառմամբ. «Համացանցում հայտնվել է կեղծ տեսագրություն, որտեղ իբրև թե վարչապետ Փաշինյանը հայտնում է Մարկ Ցուկերբերգի հետ հիմնած ներդրումային ֆոնդի մասին և կոչ է անում քաղաքացիներին գրանցվել ինչ-ոչ կայքում՝ խոստանալով օրական մինչև 100,000 դրամ եկամուտ։
Վարչապետի մասնակցությամբ տարածված՝ օրական մինչև 100 հազար դրամ եկամուտ ունենալու մասին տեսանյութը կեղծ է, դրամաշորթման նպատակ է հետապնդում։
Հարգելի քաղաքացիներ, զերծ մնացեք նմանօրինակ՝ ոչ պաշտոնական տեսագրություններից, որպեսզի չդառնաք համացանցային դրամաշորթության զոհ»:

Աղբյուրը`   Տարոն Չախոյան