Նիկոլ Փաշինյանը Լիտվայի վարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկի» նախագիծը

Ուրախ եմ այսօր Երևանում ողջունել իմ գործընկերոջը՝ վարչապետ Շիմոնիտեին: Սա Լիտվայից վարչապետի մակարդակով առաջին այցն է ՀՀ, ինչը վկայում է մեր հարաբերությունների զարգացման նոր դինամիկայի մասին: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս մասին են վկայում նաև վերջին տարիներին ակտիվացած փոխադարձ այցերը: Լիտվայի և ՀՀ-ի նախագահները 2022 և 2023 թվկաններին փոխադարձ այցեր են կատարել: 2021 թվականին ես եմ այցելել Լիտվա՝ աշխատանքային այցով: Լիտվա են այցելել ՀՀ ԱԽ քարտուղարը, ԱԳ նախարարը, ՆԳ նախարարը, առողջապահության նախարարը: Հայաստան են այցելել նաև Լիտվայի խորհրդարանի նախագահը, փոխնախագահը, ԱԳ նախարարը, ոստիկանության գլխավոր կոմիսարը»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Լիտվան ԵՄ-ում Հայաստանի վստահելի գործընկերներից է: «Մենք շնորհակալ ենք ԵՄ-ՀՀ հարաբերություններում Լիտվայի կողմից մեր հանդեպ ցուցաբերվող քաղաքական աջակցության, մեր տեսակետների և մոտեցումների հասանելիությունը և մեզ համար կարևոր որոշումների կայացմանը ԵՄ-ում աջակցելու համար»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ նման մի որոշում է Ադրբեջանի հետ ՀՀ պետական սահմանի երկայնքով քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելը:
«Նախորդ օրը ես ծավալուն ելույթ ունեցա Եվրոպական խորհրդարանում, որտեղ արձանագրեցի, որ Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել ԵՄ-ին, ինչքան որ ԵՄ-ը դա հնարավոր կհամարի: Վարչապետ Շիմոնիտեի հետ քննարկեցինք, թե սա ինչ կարող է նշանակել գործնականում, խոսեցինք նաև ԵՄ-ում առաջիկայում կայացվելիք որոշումների մասին, որոնք վերաբերում են նաև Հարավկովկասյան տարածաշրջանին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա Լիտվայի վարչապետին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկի» նախագիծն ու առաջարկը, որի մասին խոսել է Եվրոպական խորհրդարանում: Վարչապետը նշեց, որ դրա առանցքային նպատակը տարածաշրջանային հյուսիս-հարավ և արևելք-արևմուտք կոմունիկացիաների վերաբացումն ու ակտիվացումն է, այդ թվում՝ Հայաստանի տարածքով, որը Կասպից ծովը կմիացնի Միջերկրականին, Սև ծովը՝ Ծոցին: «Սա կարող է ոչ միայն մեր տարածաշրջանի կայունության և զարգացման երկարաժամկետ երաշխիք լինել, այլև գլոբալ տնտեսական համագործակցության կարևոր օղակ դառնալ: Սա կարող է ակտիվացնել ԵՄ-Հայաստան, Լիտվա-Հայաստան տնտեսական կապերը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նկատեց, որ թեև վերջին տարիներին ՀՀ-ի և Լիտվայի միջև առևտրաշրջանառությունը էական տոկոսային աճ է ունեցել, բայց բացարձակ թվերը շարունակում են մնալ խորհրդանշական: «Կարծում եմ՝ միջկառավարական համագործակցության հանձնաժողովը մտածելու բան ունի և աշխատելու մեծ ճակատ: Պայմանավորվեցինք, որ այս աշխատանքը կակտիվացնենք»,- ասաց Փաշինյանը:
Նա վարչապետ Շիմոնիտեին ներկայացրել է մեր տարածաշրջանում հաստատված վիճակը, առաջին հերթին ԼՂ-ում տեղի ունեցած էթնիկ զտումների և ԼՂ ևս 100 հազար հայերի փախստական դառնալու փաստը, ինչպես նաև նրանց հրատապ կարիքները բավարարելուն ուղղված Հայաստանի կառավարության քայլերը:
«Շնորհակալություն հայտնեցի Լիտվայի կառավարությանը և ԵՄ-ին այս հումանիտար իրավիճակին արագ արձագանքելու և ֆինանսական աջակցություն տրամադրելու համար: Մենք, իհարկե, նաև արձանագրում ենք, որ հումանիտար այս աջակցության շարունակականությունը կարևոր է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծել է նաև, որ Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի և իր հանդիպումների ընթացքում, ըստ էության, ձևավորվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ, որն արտահայտվել է նաև Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ: «Այդ ճանապարհային քարտեզին կողմերի հավատարմությունը ճեղքում կապահովի խաղաղության գործընթացում:
Հայաստանը ինչպես հաստատել, այնպես էլ վերահաստատում է վերը նշված սկզբունքներին իր հավատարմությունը»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
6115:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
9612:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
11209:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
287Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
211Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
52201.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
41331.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
48730.10.2026, 10:36