«Մենք չենք կարող թույլ տալ ՀԱՄԱՍ-ի և Պուտինի հաղթանակը»․ Բայդենի ուղերձը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելից վերադարձից հետո հանդես է եկել երկրին ուղղված 15 րոպեանոց հատուկ ուղերձով: «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը մեջբերումներ է հրապարակել նրա ելույթից․ «ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով Իսրայելում սպանվել է առնվազն 1300 մարդ, այդ թվում՝ 32 ամերիկացի, տասնյակ մարդիկ գերեվարվել են։ Թել Ավիվ կատարած այցի ժամանակ անձամբ տեսա Իսրայելի ժողովրդի վճռականությունը՝ պայքարելու գոյության իր իրավունքի համար: Պաղեստինի ժողովուրդը նույնպես արժանապատվության և ինքնորոշման իրավունք ունի։ Իսրայելը կապ չունի Գազայի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունի հետ։ ՀԱՄԱՍ-ը և Պուտինը տարբեր սպառնալիքներ են։ Արդեն 20 ամիս է՝ ուկրաինացի հերոսական ժողովուրդը պայքարում է Ռուսաստանի ագրեսիայի դեմ։ ՀԱՄԱՍ-ը նպատակ ունի ոչնչացնել Իսրայել պետությունը և հրեա ժողովրդին, իսկ Պուտինը կարծում է, որ Ուկրաինան երբեք իրավունք չի ունեցել գոյություն ունենալ որպես ինքնիշխան պետություն։ Բառացիորեն երկու շաբաթ առաջ նա հայտարարեց, որ եթե ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները դադարեցնեն օգնությունն Ուկրաինային, ապա Ուկրաինային կմնա մեկ շաբաթ գոյության համար։ Ամերիկացիները պետք է հիշեն, թե ինչու է այդքան կարևոր արևմտյան օգնությունն ուկրաինացի ժողովրդին: Մենք ցանկանում ենք, որ Իսրայելն ու Ուկրաինան հաղթեն այդ պայքարում։ Ահաբեկիչները պետք է բարձր գին վճարեն։ 75 տարի ՆԱՏՕ-ի շնորհիվ Եվրոպայում խաղաղություն է պահպանվել։ Եվ եթե Պուտինը հարձակվի ՆԱՏՕ-ի վրա, ապա մենք ամեն ինչ կանենք մեր դաշնակիցներին պաշտպանելու համար»։

«Տենց շուստրի քանի՞ եղբայր եք»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
1711:54
«Թե ինչ է ասել Իլհամ Ալիևը՝ Նիկոլ Փաշինյանի մասին, վա՜յ-վա՜յ-վա՜յ, ամոթ է, չխոսեմ»․ Արթուր Խաչատրյան
5011:42
«Չգիտեմ՝ էս վերջերս ինչո՞ւ են որոշ մարդիկ ընկել ձեր հետևից»․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)
4711:36
Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները
9011:31
«Ռոբերտ Քոչարյանը միակ մարդն է ՀՀ քաղաքական դաշտում, որ երբևէ երաշխավորագիր է ստացել Ալիևից», «սո՛ւտ է»․ իրավիճակն՝ ԱԺ-ում (տեսանյութ)
5811:18
«Երաժշտական դպրոցի տնօրենին ծնողկոմիտե՞ն է նշանակում»․ Արշակ Սարգսյան (տեսանյութ)
6211:06
«Ուժեղ Հայաստան»-ը լքեց նիստերի դահլիճը (տեսանյութ)
6310:54
«Հայկական եկեղեցին կոռուպցիայի վահան դարձրած Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա»․ Ռուբեն Ռուբինյան
6010:48