ԱՄՆ-ի Քոնգրեսի կողմից նախկինում Ուկրաինային օգնելու համար հատկացված միջոցները գրեթե վերջացել են
![]() 1103 Ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2023 թ., 20:54 ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանն ասել է, որ Միացյալ Նահանգների դաշնային բյուջեում Ուկրաինային օգնության միջոցները գործնականում սպառվել են։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ «Այն միջոցներն ու լիազորությունները, որոնք Քոնգրեսը նախկինում ճնշող մեծամասնությամբ հաստատեց, բոլորը միայն վերջացել են: Եվ մենք Քոնգրեսի գործողությունների կարիք ունենք՝ համոզված լինելու համար, որ մենք կարող ենք շարունակել բավարարել Ուկրաինայի կարիքները մարտի դաշտում»,- ասել է Սալիվանը: Նա ընդգծել է, որ Սպիտակ տունը սերտ կապի մեջ է լինելու Քոնգրեսի հետ և խորհրդակցելու է նրա հետ Ուկրաինային նոր միջոցներ փոխանցելու հարցով։ Մինչ այս, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժողովրդին ուղղված ուղերձում Ուկրաինային և Իսրայելին տրամադրվող օգնությունն անվանել էր «խելացի ներդրում», որը «շահաբաժիններ կբերի» ապագա սերունդներին: Նա նշել է, որ եթե Ռուսաստանը հաղթի, նա «կանգ չի առնի» և կարող է «հարձակվել» ՆԱՏՕ-ի երկրների վրա, իսկ «պոտենցիալ ագրեսորները» ամբողջ աշխարհում կօգտվեն առիթից, ինչը կհանգեցնի հակամարտությունների այլ տարածաշրջաններում։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
