Կրթական համակարգը, որտեղ առանց դասագրքերի են ուսանում, Ժաննա Անդրեասյանի ստեղծած քաոսն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում կրթական ոլորտը վերջերս հաճախ է հայտնվում սկանդալների մեջ։ Սկզբում ԿԳՄՍՆ-ի կողմից նոր գրքերի տպագրության գործընթացի անհաջող ընթացքն էր, իսկ այժմ նախարար Ժաննա Անդրեասյանի երեխաների՝ Գերմանիայում սովորելն է քննարկման կիզակետում։ 2018 թվականին, երբ ՔՊ-ականները նոր էին եկել իշխանության, հայտարարում էին, որ ամոթալի է, երբ նախարարի երեխաները, սեփական երկրում սովորելու փոխարեն, ուսանում են այլ երկրներում։
Հիշեցնենք, որ հենց այդ ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի դուստրը և որդին՝ Մարիամ և Աշոտ Փաշինյանները, սովորում էին Էստոնիայում գտնվող Տարտուի համալսարանում։ Արայիկ Հարությունյանը բոլոր հնարավոր բեմահարթակներից հնչեցնում էր, որ նախկինների երեխաները սովորում են արտասահմանյան բուհերում։ Ժաննա Անդրեասյանի երեխաներն էլ ցանկություն են հայտնել սովորել Գերմանիայում։ Իշխանության համար դա նրանց երեխաների իրավունքն է։ Իշխանականները քարկոծում էին նախկիններին, սակայն այս աղմուկին մոռանում են ավելացնել նաև, որ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի դուստրը՝ Արփի Հովհաննիսյանը ևս սովորում է արտասահմանում, ավելի կոնկրետ՝ Պրահայի ճարտարապետության ինստիտուտում։
Ըստ նախարար Հովհաննիսյանի հայտարարագրի՝ նրա՝ ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարը կազմել է 7 հազար 424 եվրո, որը համարժեք է 3 մլն 157 հազար դրամի։ Սեփական բծերը չտեսնող իշխանությունները քարկոծում էին նախկինների երեխաներին, բայց այսօր փաստացի հեղափոխական իշխանության պարագլուխ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը ևս սովորում է արտասահմանում։
Հայկական կրթական համակարգը, որտեղ առանց դասագրքերի են ուսանում, հենց նախարար Ժաննա Անդրեասյանի ստեղծած քաոսն է»:

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
60206.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
72304.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
75603.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
97430.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
111526.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
121924.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
130623.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
141220.10.2026, 22:48