Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

ՔՊ-ն նիստ կհրավիրի. «Հրապարակ»

ՔՊ-ն նիստ կհրավիրի. «Հրապարակ»
203
Շաբաթ, 21 հոկտեմբերի, 2023 թ., 10:12

«Հրապարակ»-ը գրում է․ «Հաջորդ շաբաթ մեկնարկում են ՀՀ ԱԺ նիստերը։ Երկուշաբթի ՔՊ խմբակցության նիստ են հրավիրել։ ՔՊ-ականները հույս ունեն, որ մինչ այդ Նիկոլ Փաշինյանի հետ կհանդիպեն, որը կներկայացնի Գրանադայի և Ստրասբուրգի հանդիպումների արդյունքները և առաջիկա բրյուսելյան այցի զարգացումները, որ կողմնորոշվեն, այլ ոչ թե Փաշինյանի ասելիքն իրենց հասնի միջնորդավորված՝ ֆրակցիայի ղեկավարության միջոցով, ինչպես արվում է վերջին շրջանում։
Ինչ վերաբերում է ԱԺ նիստերի օրակարգին, ապա առանձնահատուկ նախագծեր չկան, բացառությամբ ընդդիմության թեկնածուի քննարկումը՝ Տնտեսական մրցակցության հանձնաժողովի անդամի պաշտոնում։ Ներկայացրել են Մանվել Բադալյանին։ Այս պաշտոնը, ըստ օրենքի, պետք է զբաղեցնի ընդդիմության ներկայացուցիչը, սակայն իշխանությունն ընդդիմության թեկնածուներին, որպես կանոն, դեմ է քվեարկում՝ զավթելով այդ պաշտոնները»։

Մանրամասները՝ թերթի համարում։