Լիբանանն Իսրայելին մեղադրել է Գազայից օտարերկրացիների տարհանումը խափանելու համար

Իսրայելը խոչընդոտում է Գազայի հատվածից օտարերկրացիների տարհանմանը, մինչդեռ դիմադրությունը հայտարարել է նրանց դուրս բերելու պատրաստակամության մասին, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Լիբանանում Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի ղեկավար Հայթամ Աբդոն։
«Առաջին հերթին խոչընդոտներ կան սիոնիստական կառույցի կողմից (Գազայի հատվածից ռուս քաղաքացիների տարհանման հարցում - խմբ.): Հենց նրանք են ռմբակոծել Պաղեստինի Ռաֆահ անցակետը։ Երկրորդ՝ դիմադրությունից չկան խոչընդոտներ օտարերկրյա քաղաքացիների՝ անկլավից դուրս գալու հարցում»,- ասել է Աբդոն։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ի երկու քաղաքացիներ ազատ են արձակվել, ուստի խոչընդոտները դրվում են Իսրայելի կողմից։ Նրա խոսքով՝ հրաները փորձում են փոխել հասարակական կարծիքը պաղեստինցիների մասին, և ամբողջ աշխարհում բոլորին պաղեստինյան դիմադրության դեմ հանել։ Դրա համար նրանք պաղեստինցիներին ներկայացնում են՝ որպես ահաբեկիչներ: Նա հավելել է, որ եգիպտացիներն իրենց հերթին իրենց կողմից անցակետ են բացել մարդասիրական օգնության անցման համար։ «Սակայն սիոնիստներն իրենց հերթին թույլ չեն տալիս օտարերկրացիներին հեռանալ: Որոշումը եգիպտացիների ձեռքում չէ: Դիմադրությունն արդեն հայտարարել է, որ հուսալի պայմաններում պատրաստ է ազատ արձակել խաղաղ բնակիչներին, ինչպես նաև չի միջամտում օտարերկրացիների տարհանում Գազայից»,- պարզաբանել է Աբդոն։

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
6115:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
9612:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
11209:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
287Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
211Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
52201.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
41331.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
48730.10.2026, 10:36