«Ռուսաստանն Արցախի բնակչության բռնի տեղահանումն ընկալում է` որպես սեփական ողբերգություն». ՀՀ-ում ՌԴ-ի դեսպան

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետության ռուս հայրենակիցների XV երկրների համաժողովում, հայտնում է Երևանի Ռուսական տունը։ Միջոցառումը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը։ Համաժողովի թեման էր՝ «Հայաստանի ռուսական աշխարհ. Ձեռքբերումներ և ժամանակակից մարտահրավերներ»։ «Մեր համաժողովն ընթանում է արտասովոր պայմաններում՝ ժամանակակից Հայաստանի պատմության ամենամութ էջերից մեկի ֆոնին։ Մենք ականատես եղանք, թե ինչպես Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակիչներ՝ հայեր և ռուսներ, ստիպված լքեցին իրենց հայրենիքը։ Այս ողբերգության առաջին օրերից Ռուսաստանը հարկադիր միգրանտներին օգնություն է ցուցաբերում ինչպես մասնավոր կազմակերպությունների, այնպես էլ պետական մակարդակով։ Ռուսաստանը դա ընկալում է որպես սեփական ողբերգություն»,- ասել է Սերգեյ Կոպիրկինը։

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
6115:42
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)
9612:54
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել
11209:24
Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
287Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
211Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
52201.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
41331.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
48730.10.2026, 10:36