Ֆրանսիան և Հայաստանը հոկտեմբերի 22-ին սպառազինություն գնելու պայմանագիր կկնքեն
![]() 1167 Կիրակի, 22 հոկտեմբերի, 2023 թ., 00:06 Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնուն հայտարարել է, որ Փարիզն ու Երևանը կիրակի օրը՝ հոկտեմբերի 22-ին, կձևակերպեն ֆրանսիական սպառազինությունների գնման պայմանավորվածությունները, մասնավորապես, հակաօդային պաշտպանության ոլորտում, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին՝ հղում անելով «Le Parisien»-ին։ «Անհրաժեշտ է թույլ տալ, որ Հայաստանը պաշտպանի իր քաղաքացիական բնակչությանը և ապահովի իր սահմանների պաշտպանությունը։ Վաղը մենք պաշտոնապես կձևակերպենք Հայաստանի կողմից ֆրանսիական արտադրողներից որոշակի քանակությամբ սպառազինությունների ձեռքբերումը, մասնավորապես, պայմանագրի ստորագրմամբ, որը թույլ կտա երկրին ապահովել իր երկնքի պաշտպանությունը», - հայտարարել Է նախարարը հարցազրույցում: Հոկտեմբերի 3-ին Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հայտարարել էր, որ Փարիզը հավանություն է տվել Հայաստանին ռազմական տեխնիկայի տրամադրմանը նախատեսվող միջպետական պայմանագրին: Ավելի ուշ Սեբաստիան Լեկորնուն հստակեցրել է, որ Ֆրանսիան Հայաստանին պաշտպանական բնույթի սպառազինություն կվաճառի։ Նրա խոսքով՝ այս որոշումը Երևանի անվտանգության ապահովման և նրա պաշտպանունակության ամրապնդման Փարիզի ռազմավարության մի մասն է: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
