«Առաջիկա ժամերին ու օրերին արաբական և իսլամական երկրներն ավելի համակարգված դիրքորոշում կընդունեն». Աբդոլլահյան
![]() 1028 Կիրակի, 22 հոկտեմբերի, 2023 թ., 21:43 Այս պատերազմը շարունակելու որևէ սխալ հաշվարկ, Գազայի և Հորդանանի արևմտյան ափի բնակիչների բռնի տեղահանումը ու ցեղասպանումը կարող են լուրջ հետևանքներ ունենալ տարածաշրջանում, ասել է Իրանի ԱԳ նախարարը՝ կիրակի օրը Հարավային Աֆրիկայի արտգործնախարար Գրեյս Նալեդի Մանդիսա Պանդորի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ «Այսօր տարածաշրջանը նման է վառոդի տակառի»,- ընդգծել է Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։ «Ես կցանկանայի զգուշացնել ԱՄՆ-ին և նրա վստահված անձին՝ կեղծ իսրայելական ռեժիմին, որ եթե նրանք անհապաղ չդադարեցնեն մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը Գազայում, տարածաշրջանը դուրս կգա վերահսկողությունից»,- ասել է նա՝ հավելելով, որ Իսրայելը այս պատերազմը մղում է ճնշված ազգի և պաղեստինցի խաղաղ բնակիչների դեմ՝ հանուն Միացյալ Նահանգների: Անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Թել Ավիվ այցին, նա ասել է, որ Բայդենը պաշտոնապես հայտարարել է, որ հարյուրավոր ինքնաթիռներով, նավերով և բեռնատարներով զենքեր կուղարկի ի պաշտպանություն Գազայում Իսրայելի կողմից իրականացվող սպանություններին և ջարդերին: Նա նաև բարձր է գնահատել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի ջանքերը՝ հումանիտար օգնություն ուղարկելու և Գազայում խաղաղ բնակիչների սպանությունը կանխելու ուղղությամբ։ Իրանցի դիվանագետի խոսքով, առաջիկա ժամերին ու օրերին արաբական և իսլամական երկրներն ավելի համակարգված դիրքորոշում կընդունեն տարածաշրջանում իսրայելական այս ռազմական հանցագործությանը դիմակայելու հարցում։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
