Կանադայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
![]() 1044 Երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2023 թ., 19:54 Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին հոկտեմբերի 25-27-ը կայցելի Հայաստան՝ խորացնելու հայ-կանադական հարաբերությունները: Այս մասին հայտնում է Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ մանրամասնելով, որ Ժոլին կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: «Նա պաշտոնապես կբացի Կանադայի նոր դեսպանատունը, որը թույլ կտա ամրապնդել երկկողմ կապերը և մեծացնել Կանադայի աջակցությունը հայկական ժողովրդավարությանը: Նախարար Ժոլին նաև կքննարկի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ադրբեջանի վերջին ռազմական գործողության հետևանքով տեղահանված հազարավոր քաղաքացիական անձանց հրատապ կարիքները լուծելու ուղիներ: Նա նաև կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ի հիշատակ 1915 թվականի Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի և վերահաստատելու Կանադայի հանձնառությունը՝ պայքարելու ժխտման կամ ռևիզիոնիզմի ցանկացած ձևի դեմ», - ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
8302:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
9801:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
13700:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
12400:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
178Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
196Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
141Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
250Երեկ, 23:12
