Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Թեհրանում հադիպել են Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները

Թեհրանում հադիպել են Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները
426
Երկուշաբթի, 23 հոկտեմբերի, 2023 թ., 21:30

Հոկտեմբերի 23-ին Թեհրանում տարածաշրջանային խորհրդակցական հարթակի («3+3») հանդիպման շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը:

Քննարկվել են ընթացիկ տարածաշրջանային և երկկողմ օրակարգային հարցեր:

Վերահաստատվել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար ածելու պատրաստակամությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թեհրանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ ընթանում է տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպումը:

Հանդիպմանը մասնակցել են հինգ երկրների՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, Խական Ֆիդանը, Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը։ Վրացական կողմը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը։