Ադրբեջանի հետ նոր հակամարտության մտավախությունների ֆոնին Ֆրանսիան զենք է ուղարկում Հայաստան․ #Politico
![]() 2419 Երեքշաբթի, 24 հոկտեմբերի, 2023 թ., 10:30 Ադրբեջանի հետ նոր հակամարտության մտավախությունների ֆոնին Ֆրանսիան զենք է ուղարկում Հայաստան, գրում է Politico-ն։ Ֆրանսիական զենքի մատակարարման մասին հայտարարությունն արվել է ընդամենը մեկ ամիս անց այն բանից հետո, երբ Ադրբեջանը հայտարարեց հաղթանակի մասին՝ Լեռնային Ղարաբաղում կայծակնային ռազմական հարձակումից հետո, որը ստիպեց ավելի քան 100 000 էթնիկ հայերի լքել իրենց տները: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտահոգություն է հայտնել, որ գուցե սա Ադրբեջանի տարածաշրջանային նկրտումների վերջը չէ, և այժմ ամբողջ ուշադրությունը սևեռված է «Զանգեզուրի միջանցքի»՝ Իրանի հետ Հայաստանի սահմանով անցնող տարածքի վրա: Ֆրանսիան՝ Եվրոպայի ամենամեծ հայկական սփյուռք ունեցող երկիրը, հստակ հասկացրել է, որ չի պատրաստվում անտարբեր մնալ։ «Նույնիսկ եթե մենք միևնույն ռազմաքաղաքական դաշինքի մաս չենք կազմում, մենք պատկերացնում ենք այս պաշտպանական հարաբերությունները, որոնք հիմնված են այն պարզ սկզբունքի վրա, որ դուք պետք է կարողանաք պաշտպանել ձեզ և ձեր քաղաքացիական բնակչությանը»,- իր հայ գործընկեր Սուրեն Պապիկյան հետ ասուլիսում ասել է Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուն։ Արևմուտքի կողմից աճող քաղաքական աջակցությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Հայաստանը ձգտում է հեռանալ Ռուսաստանից։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած ամիս Politico-ի հետ զրույցում ասել էր, որ ժամանակն է դադարել հույսը դնել Ռուսաստանի վրա։ Փարիզը Երևանի հետ սկսել է մեծացնել պաշտպանական համագործակցությունը անցյալ տարվա սեպտեմբերին, սակայն Ադրբեջանի հարձակումն արագացրել է ռազմական կապերը խորացնելու Ֆրանսիայի պատրաստակամությունը: Երկուշաբթի օրը Հայաստանը պայմանագիր է ստորագրել Thales-ի կողմից արտադրված երեք Ground Master 200 ռադարների գնման մասին։ Նման ռադարներ են ուղարկվել Ուկրաինա՝ Ռուսաստանի ագրեսիային հակազդելու համար։ Հայաստանը և Ֆրանսիան ստորագրել են նաև MBDA-ի կողմից արտադրված Mistral հակաօդային պաշտպանության համակարգի գնման գործընթացը սկսելու մտադրության մասին արձանագրություն։ «Ֆրանսիան առաջիկա ամիսներին Հայաստան կուղարկի ռազմական պաշտոնյայի՝ որպես հետազոտող խորհրդատու այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են ռազմական պատրաստությունը։ Ֆրանսիան նաև կպատրաստի հայ զինվորներին և կօգնի Երևանին փորձարկել Հայաստանի հակաօդային պաշտպանությունը»,- ասել է Լըքորնյուն։ |
«Կարեն Ավանեսյանը մեր օրերի Թեհլերյանն է». Կարապետ Պողոսյան
13202:12«2029 թվականի փաստաթուղթը շատ ու շատ ավելի վատն է լինելու». Թաթուլ Հակոբյան
12501:00«Վաշինգթոնյան համաձայնագիրը սխալ օրակարգով է դարձել հանրային քննարկման նյութ». Գևորգ Դանիելյան
13100:42Սամվել Կարապետյանի պաշտպանները պատրաստվում են ՀԾԿՀ նախագահի դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել (տեսանյութ)
232Երեկ, 17:24«Այդ մարդը սպառնալիք է, որը պետք է վնասազերծվի»․ Միքայել Սրբազան
171Երեկ, 17:18«Այս պահին էլ Ոսկեպարի եկեղեցի մեծ քանակությամբ ուխտավորների մուտքն արգելվում է»․ Գառնիկ Դանիելյան
139Երեկ, 16:30«Արմեն Գրիգորյանի հորդորը սպառնում է երկրի ինքնիշխանությանը»․ Վլադիմիր Մարտիրոսյան
171Երեկ, 16:24Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրած քննիչ Հրաչյա Մուշեղյանը կալանավորվել է
384Երեկ, 16:00